Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

08 մար 2022 11:02

Նման հայտարարությունները կարող են վնասել ադրբեջանա-ռուսական հարաբերություններին և հանգեցնել իրավիճակի սրման . Բաքուն սպառնում է Մոսկվային

Երկուշաբթի ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը, Ուկրաինա հասցված հումանիտար մատակարարումների և իրականացված մարդասիրական գործողությունների մասին զեկուցելիս, ասել էր, որ Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչների համար 50 տոննա պարենամթերք է առաքվել Սիրիայից, իսկ 14 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ Լեռնային Ղարաբաղից։

Ադրբեջանի ՊՆ-ն այս առիթով բողոքի նոտա է հղել ՌԴ ՊՆ-ին. «Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կողմից «Լեռնային Ղարաբաղ» տերմինի օգտագործումը Ուկրաինա ուղարկվող մարդասիրական օգնության համատեքստում անընդունելի է։ Ադրբեջանի Հանրապետության տարածքում «Լեռնային Ղարաբաղ» կոչվող վարչատարածքային միավոր չկա։ Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս հայտարարել է, որ սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և սահմանների անձեռնմխելիությանը։ Միաժամանակ այս դիրքորոշումը հաստատվել է երկու երկրների միջեւ ստորագրված համապատասխան փաստաթղթերում»։

Ադրբեջանի ՊՆ-ն նաև սպառնացել է, որ նման հայտարարությունները կարող են «վնասել ադրբեջանա-ռուսական հարաբերություններին և հանգեցնել իրավիճակի սրման Ադրբեջանի այն տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսական խաղաղապահ ուժերը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր