Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

08 մար 2022 15:34

Ադրբեջանին մեկ զսպող հանգամանք կա.Եթե հիմա Ադրբեջանն ընդդիմանա ՌԴ խաղի կանոններին, հետո լուրջ կորուստներ կունենա

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը կարծում է՝ Ադրբեջանի համար կարող է շահավետ լինել Ռուսաստանի՝ ուկրաինական ճակատում անհաջողությունը։
Ադրբեջանին մեկ զսպող հանգամանք կա՝ պատերազմից առաջ ստորագրված ռուս-ադրբեջանական պայմանագիրը, բայց եթե այս դժվար պահին Ադրբեջանն ընդդիմանա Ռուսաստանի խաղի կանոններին, հետո կարող է լուրջ կորուստներ ունենալ տարածաշրջանում։
Քաղաքագետ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանի խոսքով՝ Ադրբեջանը մոռանում է, որ Արցախը Ռուսաստանի համար կարևոր ռազմավարական նշանակություն ունի։
Քեռյանի տպավորությամբ՝ թե՛ Ադրբեջանում, թե՛ Թուրքիայում ու այլ թուրքախոս պետություններում իրականում Ուկրաինային են սատարում, և չի բացառվում՝ Ռուսաստանի հավանական անհաջողության դեպքում այդ երկրներն օգտվեն իրավիճակից։
Սահմանային վերջին իրադարձություններն ու Ադրբեջանի սադրանքները, ըստ Քեռյանի, կարող են և՛ Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված լինել, և՛ լինեն պարզապես սահմանային բախումներ, որոնք հետևանք են Հայաստան-Ադրբեջան սահմանների չճշտման և անբավարար վերահսկողության։
Հիշեցնենք, որ մարտի 7-ին` ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ երկու զինծառայող։ Նրանցից մեկը` ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է
Բացի այդ՝ նույն օրն ադրբեջանական կողմը Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի ուղղությամբ 60 մմ տրամաչափի ականանետեր է կիրառել` թիրախավորել է Խրամորթ գյուղի հարակից գերեզմանոցը։ Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չեն եղել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր