Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

09 մար 2022 11:51

Ֆրանսիան համաշխարհային սով է կանխատեսել

Ուկրաինայի իրադրությունն սպառնում է համաշխարհային պարենային ճգնաժամ առաջացնել արդեն այս տարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում է Le Figaro թերթը՝ վկայակոչելով Ֆրանսիայի գյուղատնտեսության եւ պարենավորման նախարար Ժուլիեն Դենորսմանդիին: «Միջերկրածովյան շրջանում գտնվում են բազմաթիվ երկրներ, որոնք կախված են Ռուսաստանից եւ Ուկրաինայից ցորենի արտահանումից»,-պարզաբանել է նա:


Նրա խոսքով՝ ծավալվող իրադարձությունները կարող են հանգեցնել գների աճի, ինչը նաեւ կազդի անասնակերի վրա: Հրատարակության տեղեկատվության համաձայն, այնպիսի պետություններ, ինչպիսիք են Քատարը, Ռուանդան, Ղրղզստանն ու Եգիպտոսը, 80 տոկոսով կախված են Ռուսաստանից ցորենի մատակարարումներից այն դեպքում, երբ Թուրքիան կախված Է 70 տոկոսով: Այդ կապակցությամբ ֆրանսիացի քաղաքական գործիչը կոչ է արել քայլեր ձեռնարկել առաջիկա մեկուկես տարում պարենային ճգնաժամից խուսափելու նպատակով: Ռուսաստանը փետրվարի 24-ի առավոտյան ռազմական գործողություն Է սկսել Ուկրաինայում: Նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ իր նպատակը «մարդկանց պաշտպանելն Է, որոնք ութ տարի շարունակ ծաղրանքների, ցեղասպանության են ենթարկվում Կիեւի ռեժիմի կողմից»:


Դրա համար, նրա խոսքով՝ պլանավորվում է «ապառազմականացում, դենացիֆիկացում անցկացնել Ուկրաինայում», դատի տալ պատերազմական բոլոր հանցագործներին, Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունոտ հանցագործությունների» համար պատասխանատուներին: Ի պատասխան Արեւմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը եւ ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ը, Կանադան եւ մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր