Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը          Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց       Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն    

09 մար 2022 13:39

Բաքուն ասում է՝ ես ունեմ պահանջներ, բավարարեք դրանք և կունենաք խաղաղություն. Բայց խաղաղություն չի լինելու

Ադրբեջանի ասած խաղաղության իմաստը, կարճ ասած, հետեւյալն է. ես ունեմ պահանջներ, բավարարեք այդ պահանջները եւ դուք կունենաք խաղաղություն: Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:


«Բայց ես ավելին ասեմ, նույնիսկ այդ պահանջների բավարարման պարագայում, այսինքն ադրբեջանական հավակնությունները բավարարելու պայմաններում այս տարածաշրջանում խաղաղություն չի լինելու: Մեր գլխավոր խնդիրն է հասկանալ, թե տարբեր իրավիճակային զարգացումների պարագայում ինչպես ենք մենք գործելու»,-ասաց նա:



Աբրահամյանը հավելեց, որ մեր հասարակությունը պետք է պատրաստ լինի, որ մենք անընդհատ ապրելու ենք մի տարածաշրջանում, որտեղ լինելու են տարբեր ճգնժամերի բարձր հավանականություն. «Մենք պետք է ունենաք պետություն, իշխանություն, որն ունենա կենսունակություն, որը գիտակցում է իրավիճակի խորությունը, կարողանում է որոշակի ժամանակի ընթացքում կանխատեսել հնարավոր զարգացումները եւ չեզոքացնել այն սպառնալիքները, որոնք կախված են Հայաստանի ու Արցախի գլխին


Ես չեմ կարծում, որ այս ամենի պատճառները հայ-թուրքական երկխոսության հիմքում են դրված: Գլխավոր խնդիրը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն է, դրա ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա, թուրք-ադրբեջանական դիրքորոշումն Ուկրաինայի հարցում, եւ իրավիճակն այս փուլում պետք է ավելի շատ դիտարկել այս տրամաբանության մեջ»,-ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր