Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

09 մար 2022 14:36

Օգտվելով առիթից, ՌԴ-ից ժամանածների համար Երևանում վարձով բնակարանների գները հասցրել են մինչև 6․500 դոլարի

Ռուս–ուկրաինական պատերազմից ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից նկատելի է զբոսաշրջիկների մեծ հոսք դեպի ՀՀ։  Tert.am–ը ուսումնասիրել է, թե որքան են կազմում Կենտրոնում վարձով տվող բնակարանների գները վերջին մեկ ամսում և ինչ են առաջարկում տանտերերն ու գործակալությունները ռուս զբոսաշրջիկներին։ Այսպես՝ Կենտրոնում 2–3 սենյականոց բնարականների գները սկսվում են 1000 դոլարի ,ընդհուպ հասնելով  մինչև 6500—ի։


Oրինակ,  Անտառային փողոցում վարձով տրվող բնակարաններից մեկի ամսավճարը կազմում է 5․500 դոլար, Եկմալյան փողոցում 3 սենյականոց բնակարանի համար ամսական վարձավճար է սահմանվել  4000 դոլարը,  Արամի փողոցում, օրինակ, վարձով տրվող բնակարաններից մեկը 2000դոլար է, իսկ Տերյան փողոցում 6 սենյականոց վարձով բնակարնի ամսական արժեքը 6․500 դոլար է, Պուշկին փողոցում մեկ այլ բնակարանի ամսական վարձավճարը  կազմում է 3500 դոլար և այլն։


Թեմայի վերաբերյալ Tert.am–ը զրուցել է «Silver Rea» անշարժ գույքի գործակալության հիմնադիր-տնօրեն Անդրանիկ Հարությունովի հետ, ով նշեց, որ վերջին մեկ ամսում նկատվում է ռուս զբոսաշրջիկների բավականին մեծ հոսք դեպի ՀՀ, ինչը բնականաբար իր ազդեցությունն է ունեցել վարձով տրվող բնակարանների գների բարձրացման մեջ։


«Հայաստան տեղափոխված ռուս զբոսաշրջիկնբերը հիմնականում IT և լոգիստիկայի ոլորտի ներկայացուցիչներ են, ովքեր սանկցիաների պատճատով ժամանակավորապես տեղափոխվել են ՀՀ և այստեղ բացել են Ա\Ձ։ Նրանց հիմնական մասը ձգտում է վարձել բնակարան Կենտոնում և Արաբկիրում, ինչի պատճառով վերջին օրերին արդեն նկատվում է բնակարանների դեֆիցիտ։ Բնակարանների գների բարձացումը պայմանավորված է նրանով, որ իրենք բնակարանները վարձակալում են կարճաժամկետ՝ 1–2 ամսով, իսկ վարձակալության բիզնեսում սովորաբար, երբ բնակարանը վարձակալվում է կարճաժամկետ,  գինը 20–30%-–ով բարձրանում է, անկախ նրանից ռուս զբոսաշրջիկները կգային, թե ոչ։ Օինակ 1000$-անոց բնակարանի գինը  կարճաժամկետ վարձակալվելու  պարագայում վարձով էր տրվելու 2․300$–ով։ Սա է գների բարձրացման հիմնական պատճառը»– նշեց Հարությունովը։ Նա նշեց, որ շատերը օգտվում են  առիթից և արհեստականորեն շատ են բարձրացնում են բնակարանների գները, ինչը վնասում է շուկային։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր