Տեսանյութ.Քաղաքը աներթևեկելի է, կոմունալ ծառայությունների համար հունվարի կեսին ձյուն գալը անակնկալ է՞ր          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում       Ստոկհոլմի արբիտրաժը վերահաստատել է որոշումը, որտեղ պարտավորեցնում է ՀՀ կառավարությանը զերծ մնալ ՀԷՑ-ի դեմ որևէ քայլից    

09 մար 2022 15:59

Ուկրաինական զորամիավորումները վարժեցվել են ամերիկացի եւ բրիտանացի հրահանգիչների կողմից

Ուկրաինական զորամիավորումները, որոնք պլանավորել են օգտագործել Դոնբասում, վարժեցվել են ամերիկացի եւ բրիտանացի հրահանգիչների կողմից: Այդ մասին մարտի 9-ին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:


«Հատուկ նշեմ, որ Ուկրաինայի գրոհիչ-դեսանտային զորքերը ամերիկացի եւ բրիտանացի հրահանգիչների կողմից 2016 թվականից Լվովում վարժեցվում են «նատօյական չափորոշիչի» պատրաստման ծրագրերով»,-ասել է Կոնաշենկովը:


Նա պարզաբանել է, որ խոսքն Ուկրաինայի ազգային գվարդիայի օպերատիվ նշանակության բրիգադի 4-րդ տակտիկական-գումարտակային խմբի մասին է:


Ռուսաստանի զինվորականների տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն, այն պլանավորվել է վերաենթարկել Ուկրաինայի 80-րդ առանձին գրոհիչ-դեսանտային բրիգադին եւ Դոնբասում, որպես հարվածային խմբավորումներից մեկը, հարձակողական գործողությունների համար օգտագործել այսպես կոչված «միավորված ուժերի գործողության» գոտում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր