Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

09 մար 2022 16:20

ԻՊ-ը գովել է Ուկրաինայում ուղղափառ խաչակիրների պատերազմը՝ «աստվածային պատիժ», որը կկործանի «իսլամի թշնամիներին»

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը գովել է Ուկրաինայում պատերազմը՝ կատարվողը որակելով «աստվածային պատիժ», որը, ԻՊ-ի հույսով, կկործանի «իսլամի թշնամիներին»:


Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ահաբեկիչները al-Naba թերթում հրապարկված հոդվածում ՌԴ-ի հատուկ ռազմական գործողության մասին նշել են, որ «խաչակիրներն ընդդեմ խաչակիրների են»: Ջիհադիստներն ասել են, որ մահմեդականները չպետք է կողմերից որևէ մեկի կողմն անցնեն պատերազմի մեջ և կանխատեսել են, որ անկախ արդյունքից, «մեծ հետևանքներ» կլինեն:


«Այն, ինչ տեղի է ունենում այսօր, ուղղակի արյունալի պատերազմ է ուղղափառ խաչակիրների՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, նրանց համար Աստծո պատժի միայն մեկ օրինակ է, ինչպես նկարագրված է Ղուրանում: Երկար թե կարճ, ռուս-ուկրաինական այս պատերազմը խաչակիր երկրների միջև հաջորդ պատերազմների միայն սկիզբն է, և ավերածությունների և մահվան պատկերները, որոնք մենք տեսնում ենք, միայն մի փոքր տեսարան են այն իրավիճակի, որտեղ սկսվում են մեծ պատերազմները»,-ասված է հոդվածում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր