Ամբողջ աշխարհից վարձկաններ են ուղարկվում Ուկրաինա, մենք էլ կամավորներ կուղարկենք.Առգրավված արևմտյան զենքերը կտրամադրվեն Դոնեցկի և Լուգանսկի զինվորականներին
Ուկրաինայի արևմտյան հովանավորները չեն թաքցնում, որ ամբողջ աշխարհից վարձկաններ են հավաքվում՝ այդ երկիր ուղարկելու համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ինչ վերաբերում է վարձկաններին ամբողջ աշխարհից հավաքելուն և Ուկրաինա ուղարկելուն՝ մենք տեսնում ենք, նրանք չեն թաքցնում, չեն թաքցնում Ուկրաինայի արևմտյան հովանավորները, ուկրաինական ռեժիմը, նրանք դա անում են բացահայտ՝ արհամարհելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը», - ասել է Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ։
Պուտինը նաև նշել է, որ հնարավոր է համարում Դոնբաս կամավորներ ուղարկելը, ովքեր ցանկանում են օգնել այս շրջանի բնակիչներին։
«Եթե տեսնում եք, որ կան մարդիկ, ովքեր ցանկանում են կամավոր հիմունքներով, հատկապես ոչ փողի համար, գալ և օգնել Դոնբասում ապրող մարդկանց, ապա պետք է օգնել նրանց, աջակցել նրանց տեղափոխվել պատերազմական գոտի», - ասել է Պուտինը։
***
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աջակցել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ արևմտյան արտադրության զենքերը, որոնք հայտնվել են ռուս զինվորականների ձեռքում, Դոնեցկի և Լուգանսկի զինվորականներին փոխանցելու նախաձեռնությանը։
«Ինչ վերաբերում է զենքի մատակարարմանը, հատկապես արևմտյան արտադրության, որը հայտնվել է ռուսական բանակի ձեռքում, իհարկե, ես կողմնակից եմ այն Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների զորամասեր տեղափոխելու հնարավորությանը», – ասել է Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպմանը։
«Խնդրում եմ, արեք դա», – դիմել է Պուտինը Շոյգուին: