Ես չեմ ուզում, որ ՌԴ-ում լինի այն ընկալումը, որ ՀՀ-ն փորձում է ինչ-որ բան անել բարեկամ դաշնակից Ռուսաստանի դեմ          Բաքվում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել հայ ռազմագերիներին, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման       Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում, վրաստանի քաղաքացին «Mercedes» բեռնատարով կողաշրջվել է    

11 մար 2022 13:25

Ուկրաինական «Այդար» գումարտակի անօրինական բանտը, որտեղ խոշտանգել են մարդկանց

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Պոլովինկինո գյուղում «Այդար» ազգայնական գումարտակն անօրինական բանտ է ստեղծել։ Լուգանսկի աշխարհազորայիններին պահել են երշիկների ծխեցման համար նախատեսված խցերում։
Բանտի առանձին խցերում ազգայնականները պահել են իրենց զոհերին։ Բանտապահները հետևել են բանտարկյալներին և սառը ջուր լցրել նրանց վրա։
Բանտախցի յուրաքանչյուր հատվածը 80x150 սանտիմետր է, այսինքն` բանտարկյալը ողջ հասակով կանգնելու հնարավորություն չի ունեցել։ Ձմռանը խցերը չեն տաքացվել։
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազատագրված Ստարոբելսկի շրջանում հետաքննություն է ընթանում ուկրաինական «Այդար» ազգայնական գումարտակի անդամների հանցագործությունների վերաբերյալ։
Լրագրողը զննում է անօրինական բանտի տարածքը։ Մարդիկ այստեղ շաբաթներ ու ամիսներ են անցկացրել։
Մարդկանց պահել են երշիկը ծխեցնելու համար նախատեսված խցերում։
Ազգայնականները շենքի շուրջը դիտաշտարակներ են տեղադրել, որոնք գործարանը նմանեցնում են համակենտրոնացման ճամբարի:
Բանտում աշխատում են ԼԺՀ -ի քննիչներն ու դատաբժշկական փորձագետները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր