Նախատոնական և տոնական շրջանը ձեր կյանքի մի մասն է, թույլ տվեք ինքներդ ձեզ լինել անկեղծ          Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է առել․ «Հրապարակ»       Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը, կան տուժածներ    

11 մար 2022 14:51

Պանիկա է հասունանում.Ինչքա՞ն ալյուրի, շաքարավազի, ձեթի, աղի եւ այլ առանցքային պարենամթերքի պաշար ունի Հայաստանը.առհասարակ պաշար ունի, թե՝ ոչ

Մեր տարածաշրջանն ու հանրապետությունը մտնում են ոչ միայն անվտանգային,այլ նաեւ պարենային ճգնաժամի նոր փուլ։ Այս թեմային է անդրադարձել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի իր էջում։

«Ակնհայտ է, որ Արեւմուտք-Ռուսաստան հակամարտությունը նաեւ պարենային լուրջ խնդիրներ է առաջացնում։

Արդեն իսկ կան ահազանգեր, որ առկա է առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտ։

Մարդիկ համոզված չեն,որ մեկ շաբաթ անց կարող են այդ ապրանքները հայթայթեն։

Ինչքա՞ն ալյուրի,շաքարավազի,ձեթի,աղի եւ այլ առանցքային պարենամթերքների պաշար ունի Հայաստանը։
Առհասարակ պաշար ունի,թե՞ ՝ոչ։

Ի՞նչ է անում կառավարությունն այդ ուղղությամբ։

Մարդկանց շրջանում աստիճանաբար պանիկա է հասունանում,իսկ պատկան մարմինները լռում են»,-գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր