Արաբկիրում՝ «Երևան Սիթի»-ի հարևանությամբ, հայտնաբերվել է տղամարդու մարմին          Երևանում բախվել են «Opel» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, կա տուժած       Իրանը փակել է օդային տարածքը, Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով    

16 մար 2022 12:00

ՀՀ հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ գաղտնի կապեր է ունենալու, լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի

Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով պետական անվտանգության ծառայությանը, «անցկացված հետաքննությունների ընթացքում պարզվել է, որ նյութական շահի դիմաց Էմիլ Մամեդովը հանդիպել է Հայաստանի անվտանգության ծառայությունների աշխատակիցների հետ երրորդ երկրի տարածքում՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հանձնարարությունների կատարման հարցում նրանց օգնություն ցուցաբերելու նպատակով։

Հակառակորդի կողմն անցնելով՝ ի վնաս Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության, պետական անվտանգության եւ մարտունակության, հանձնարարություններ է ստացել տեղեկություն հավաքելու մասին, որը կարող էր օգտագործվել ի վնաս Ադրբեջանի պետական անվտանգության։ Հիմնավորված կասկածներ են հայտնվել, որ նա գաղտնի կապեր է ունեցել Հայաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, նրանք հետեւել են կոնսպիրացիայի կանոններին։ Էմիլ Մամեդովը պատասխանատվության կենթարկվի Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 274 հոդվածով (պետական դավաճանություն)։ Նա ձերբակալվել է դատարանի վճռով»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր