Աշտարակում «Toyota»-ն բшխվել է բնակչի քարե շինությանը ու մասամբ փլnւզել այն          Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակը       «Մարտի 1-ի» գործով մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանին    

17 մար 2022 17:36

Ալիևն անցել է իր կեղտոտ գործին, հումանիտար օգնության անվան տակ ահաբեկիչ վարձկաններ է առաքել Ուկրաինա՝ ռուսների դեմ կռվելու

Մոսկվայում դեռ վերջերս Ռուսաստանի հասցեին հաճոյախոսություններ շռայլած Բաքվի բռնապետը, Ռուսաստան-Ադրբեջան  «դաշինքի» մասին հայտարարության ստորագրության թանաքը դեռ չչորացած, արդեն համարյա բացահայտորեն անցել է հակառուսական գործողությունների ճամբար։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս մասին անուղղակիորեն հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը թվիթերյան իր գրառման մեջ նշելով, որ շնորհակալություն է հայտնել Բաքվի բռնապետին Ուկրաինային տրամադրած աջակցության համար։

Թե ինչպիսի «աջակցություն» է դա եղել, կարծում եմ՝ արդեն կասկածից գրեթե դուրս է՝ հաշվի առնելով նաև ռուսական և սիրիական ԶԼՄ-ների հրապարակումները։ Բաքվի բռնապետական վարչախումբը հումանիտար օգնության անվան տակ մերձավորարևելյան ահաբեկիչ վարձկաններ է առաքել Ուկրաինայում ռուսական զորքերի և Դոնբասի կամավորականների դեմ կռվելու համար»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր