Ստեղծվել է քաղցկեղի դեմ առաջին անհատական պատվաստանյութը. The Guardian          Տեսանյութ. Հուժկու գործողությունների գնալու մեր կամքն արտահայտելու ենք առաջիկայում. Գասպարյան       Տեսանյութ.Ըստ տեղեկությունների, հակառակորդն ադրբեջանական Մազամ գյուղի կողմից մուտք է գործել Ներքին Ոսկեպար    

17 մար 2022 10:17

Տեսանյութ.Միգուցե տնտեսվարողները ժողովրդի պանիկան զսպելու համար են ապրանքների գինը բարձրացրել

«Ամենօրյա կապի մեջ ենք ԵԱՏՄ գործընկերների հետ, որպեսզի պարենային անվտանգության ընդհանուր խնդիրները լուծվեն: Հացահատիկի բավարար պաշարներ ունենք, չեմ կարծում, որ առաջին անհրաժեշտության ապրանքների որևէ խնդիր ունենանք»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Դիտարկմանը, թե հակառակ նախարարության հավաստիացումներին, որ դեֆիցիտ չի լինի, քաղաքացիները խանութներից մեծ քանակությամբ ապրանքներ են գնում, հնարավո՞ր է՝ այս հանգամանքը նաև նպաստի որոշ ապրանքների դեֆիցիտի առաջացմանը, նախարարը պատասխանել է. «Մեծ քանակությամբ ապրանքներ գնող մարդիկ պետք է մտածեն, եթե ապրանքների պակաս կա, ինքը պետք  է ուտի՞, կողքինը՝ չուտի՞, նման վարքագիծը վիճակն ավելի է վատացնում»:

Հարցին, թե հնարավո՞ր է ապրանքների գինը բարձրանա, Քերոբյանը նշեց. «Պահանջարկի և առաջարկի զեղումն է, պահանջարկը կտրուկ բարձրացել է, այնպես չէ, որ մարդիկ շատացել են կամ շատ հաց են ուտում, դրա համար գնային ճշգրտումներ են պետք, միգուցե տնտեսվարողները ժողովրդի պանիկան զսպելու համար են ապրանքների գինը բարձրացրել, որպեսզի անհարկի գնումներ չանեն»:

Մանրամասները՝ տեսանյութում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր