Ադրբեջանում 3․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել          Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն, վիրավnր կա       9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն, ով քանի մանդատ ունի    

17 մար 2022 11:53

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով

Պարտադիր ժամկետային զինծառայող Ալբերտ Սիրոյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` քրգործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը։
Քննչական և դատավարական այլ գործողություններ են իրականացվում Սիրոյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով` զինծառայողը հրազենային մահացու վիրավորում է ստացել իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցից։
Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք` զինծառայողի մահվան մասին այսօր հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 20-ամյա Ալբերտ Սիրոյանին դին հայտնաբերվել է 2022թ. մարտի 16-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր