Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

17 մար 2022 12:25

Ոչ մեկին պետք չէ ուժեղ և ինքնիշխան Ռուսաստան․Ուկրաինայում հատուկ օպերացիան կիրականացվի մինչեւ վերջ․ Պուտին

Արևմուտքը չի ներում Ռուսաստանին իր անկախ կուրսի համար և կփորձի ճնշել նրան և խախտել նրա տարածքային ամբողջականությունը, սակայն ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին դա չի հաջողվի: Այս մասին ասել է Վլադիմիր Պուտինը, գրում է «Ռիա Նովոստի»-ն:

«Ամենայն անկեղծությամբ ուզում եմ ասել՝ այսպես կոչված հավաքական Արևմուտքի երկերեսանի խոսակցությունների և այսօրվա գործողությունների հետևում աշխարհաքաղաքական թշնամական նպատակներ կան, նրանց ուղղակի պետք չէ ուժեղ և ինքնիշխան Ռուսաստան»,- ասել է նա։

ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ուկրաինայի ապառազմականացման և ապաազգայնացման հատուկ գործողությունը կիրականացվի մինչև վերջ։ 

«Եթե ռուսական զորքերը գործեին միայն Դոնբասում, դա չէր հանգեցնի վտանգի վերացմանը, այնտեղ նոր առաջնագիծ կանցկացվեր»,- ասել է պետության ղեկավարը։

ՌԴ նախագահը նշել է, որ Արեւմուտքը Կիեւի իշխանություններին մղում է արյունահեղության՝ մատակարարելով զենք ու վարձկաններ։

Պուտինը հավելել է, որ Կրեմլն առաջարկել է Ուկրաինայի զինված ուժերին դուրս բերել ստորաբաժանումները Դոնբասից։ «Առաջին անգամ եմ ուզում ասել. հատուկ գործողության հենց սկզբում, արյունահեղությունից խուսափելու համար, Կիևի իշխանություններին խնդրել են չմասնակցել ռազմական գործողություններին, այլ պարզապես դուրս բերել իրենց զորքերը Դոնբասից։ Սա իրենց որոշումն է»,- ընդգծել է Պուտինը:
«Մեր մղած պայքարը պայքար է մեր ինքնիշխանության, մեր երկրի և մեր երեխաների ապագայի համար, մենք կպայքարենք իրավունքի համար՝ լինել ու մնալ Ռուսաստան»։

Պուտինը «ազգային դավաճաններ» է անվանել նրանց, ովքեր առաջնորդվում են արեւմտյան կենսակերպով:

Արևմուտքը, ըստ Պուտինի՝ փորձում է պառակտել ռուսական հասարակությանը. «Հենվելով ազգային դավաճանների վրա, նրանց վրա, ովքեր փող են աշխատում այստեղ, մեզ մոտ, բայց ապրում են այնտեց»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր