Ռուսաստանի դեսպանը կանչվել է Մոսկվա՝ Հայաստանի ղեկավարության քայլերի վերաբերյալ խորհրդակցությունների համար          Հունիսի 1-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 30-ի համար    

17 մար 2022 13:17

Երկրորդ զինծառայողի դին են հայտնաբերել

Մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N  զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով:

ՊՆ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով:

Հիշեցնենք, որ ՊՆ-ն այսօր ավելի վաղ հայտնել էր՝ մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր