Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

17 մար 2022 14:21

Զելենսկին Բունդեսթագում ելույթ ունենալիս դիմել է Շոլցին՝Գերմանիան կրում է հարձակումը մղելու պատասխանատվության մի մասը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր՝ մարտի 17-ին, ելույթ է ունեցել Բունդեսթագում և կոչ է արել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին օգնել դադարեցնելու պատերազմը Ռուսաստանի հետ։ «Ինչո՞ւ օվկիանոսից այն կողմ գտնվող պետությունները մեզ համար ավելի մոտ գտնվեցին, քան դուք: Որովհետև սա պատ է, որը ինչ-որ մեկը չի նկատում, բայց որի դեմ մենք պայքարում ենք, կռվում ենք մեր ժողովրդին պաշտպանելու համար: Կանցլեր Շոլց, քանդեք այս պատը, տվեք Գերմանիային արժանի առաջնորդություն, աջակցեք մեզ, դադարեցրեք պատերազմը, օգնեք մեզ դադարեցնելու այն»,- նշել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ շատ պատժամիջոցներ ուշացած եղան՝ պատերազմը դադարեցնելու համար։ «Ես դիմում եմ ձեզ բազմաթիվ հանդիպումներից, հայտարարություններից ու խնդրանքներից հետո, քայլերից հետո, որոնցից շատերը շատ ուշացած էին, պատժամիջոցներից հետո, որոնք շատ քիչ էին պատերազմը դադարեցնելու համար»,- ասել է նա։

Նա ընդգծել է, որ երբ Կիևը զգուշացնում էր Բեռլինին, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարը քաղաքական զենք է, ի պատասխան լսում էր, որ դա տնտեսական նախագիծ է։

Զելենսկին նշել է, որ բավական չէ պատմության դասերը սովորելը, դրանք պետք է գործնականում կիրառել։ «Դուք ասում էիք, որ Հոլոքոստը երբեք չի կարող կրկնվել: Սակայն Եվրոպայում հերթական անգամ փորձ է արվում ոչնչացնել մի ամբողջ ժողովուրդ: Ինչո՞ւ: Ինչո՞ւ: Ի՞նչ պատճառով»,- հարցնում է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին ընդգծել է, որ Գերմանիան, որը ավելի վաղ դեմ էր արտահայտվում արևմտյան աշխարհին Ուկրաինայի արագ ինտեգրմանը, կրում է հարձակումը մղելու պատասխանատվության մի մասը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր