Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներ          «Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է       Տեսանյութ.Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո    

17 մար 2022 15:22

Ուկրաինան բանակցություններում եռանդ չի ցուցաբերում․ Պեսկով

Ուկրաինայում իրավիճակի կարգավորման շուրջ ռուս և ուկրաինացի բանակցողների շփումները կշարունակվեն այսօր։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Բանակցությունները պետք է [շարունակվեն] այսօր: Ես չգիտեմ՝ դրանք արդեն ընթանում են, թե ոչ, բայց այսօր դրանք պետք է անցկացվեն այս կամ այն ուղղությամբ», – ասել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակի խոսքով՝ Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակությունը պատրաստ է աշխատել շուրջօրյա, սակայն ուկրաինական կողմը նման եռանդ չի ցուցաբերում։

«Մեր պատվիրակությունը՝ [նախագահի օգնական Վլադիմիր] Մեդինսկու գլխավորությամբ, փորձագետների և համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ, պատրաստ է աշխատել շուրջօրյա և ցույց է տալիս այդ պատրաստակամությունը։ Ցավոք, մենք նման եռանդ չենք տեսնում ուկրաինական կողմից, – ասել է Պեսկովը։

Իր հերթին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների անցկացման փաստն արդեն իսկ առաջընթաց է։ Զախարովան հայտնել է, որ բանակցությունների ժամանակ քննարկվող հարցերը բավական բարդ բնույթի են, հետևաբար դժվար է ասել դրանց ավարտի ժամկետները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր