Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան          Մայիսի 1-ից Երևանում և մարզերում կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

18 մար 2022 11:10

Շուշիում կծածանվի ՄԱԿ-ի դրոշը.հերթական միջոցառումը՝օկուպացված Շուշիում

Ադրբեջանի՝ ՄԱԿ-ին անդամագրվելու 30-ամյակին նվիրված միջոցառումը կանցկացվի Շուշիում։ Այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Խիկմետ Գաջիևը հայտնել է թվիթերյան գրառմամբ։


Նա նշել է, որ ինքնաթիռով թռչելու են Վարանդա, որտեղից էլ, ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ, գնալու են ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված հայկական Շուշի։ Գաջիևը նաև գրել է, որ միջոցառման շրջանակում Շուշիում կծածանվի ՄԱԿ-ի դրոշը։


Նշենք, որ մշակութային ցեղասպանությունը, որ Ադրբեջանն իրագործել է հայկական մշակութային արժեքների նկատմամբ՝ այդ թվում Շուշիում, թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե՛ շարունակում է իրագործել այսօր, միջազգային ոչ մի կառույց չի փորձել կանխել։ Մինչև հիմա ՅՈՒՆԵՍԿՕ-ից ոչ մի առաքելություն չի այցելել Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի մեջ գտնվող տարածքներ, որ արձանագրի քոչվոր ցեղի հանցավոր արարքները հայկական մշակութային ժառանգության հանդեպ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր