ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի չճանաչման փաստը հիմնավոր չէ․ Արմեն Գրիգորյանը՝ ՀԱՊԿ նիստում          Անգլոսաքսերը ցանկանում են նոր հակամարտություններ հրահրել ՀԱՊԿ տարածքում. Պատրուշեւ       Տեսանյութ.Զանգեցի Տեղ գյուղ, ասացին՝ ընդհակառակը, դիրքերն էն ձև են փորում, որ մի 100 մետր առաջ են գալիս    

19 մար 2022 12:30

ԵԽԽՎ-ն անտեսում է հումանիտար ճգնաժամը Ղարաբաղում.մտահոգված ենք, բայց հիմա մենք նախ պետք է զբաղվենք ռուսական խնդրով

eadaily.com–ը  գրում է, որ «Եվրոպայի խորհրդի տարածքում կան բազմաթիվ պատճառներ, որոնք մեզ անհանգստացնում են, դա ոչ միայն ռուսական ագրեսիան է։ Այդ պատճառներից մեկն էլ Ադրբեջանի և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև իրավիճակն է»,- մարտի 14-ին ասել է ԵԽԽՎ ղեկավար Թինի Քոքսը` պատասխանելով EADaily-ի թղթակցի այն հարցին, թե ինչո՞ւ է կազմակերպությունն անտեսում Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը և պատժամիջոցներ չի կիրառում:


«Ես համաձայն չեմ, որ մենք անտեսում ենք, մենք անում ենք այն, ինչ կարող է անել այս կազմակերպությունը։ Հակամարտությունը, որպես այդպիսին, ոչ թե Եվրոպայի խորհրդի, այլ ԵԱՀԿ-ի և հակամարտությունում ներգրավված կողմերի պայմանավորվածությունների մեջ է»,- ասել է Վեհաժողովի ղեկավարը։ Նա հավելել է, որ «ուշադիր հետևում են, թե ինչ է կատարվում», իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, այնտեղ շատ պարզ իրավիճակ է, և՛ Վեհաժողովի, և՛ Նախարարների կոմիտեի կարծիքով Ռուսաստանը հատել է «կարմիր գիծը», ինչն էլ հանգեցրել է կազմակերպության նման արձագանքին։


«Ավելին չեմ կարող ավելացնել, մենք շատ մտահոգված ենք այնտեղ (Լեռնային Ղարաբաղում) տիրող իրավիճակով, բայց հիմա մենք նախ պետք է զբաղվենք ռուսական խնդրով»,- եզրափակել է նա՝ նախանշելով հակամարտությունների մոտեցումների իրենց  առաջնահերթությունները։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր