Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

19 մար 2022 20:30

Վախենում եմ, որ այս պատերազմը ողբերգական ելք կունենա, ինչ-որ մեկը կսեղմի միջուկային կոճակը և․․ ․փորձագետ

Միջուկային տերությունների առաջնորդները մտադիր չեն միջուկային պատերազմ սկսել, սակայն դա կարող է տեղի ունենալ դժբախտ պատահարի կամ ինչ-որ արտաքին միջամտության հետևանքով․ կարծում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) նախկին տեսուչ, ֆիզիկական գիտությունների թեկնածու Պանտելիս Իկոնոմուն։

Ինչպես տեղեկանցում է ռուսական ՌԻԱ նովոստի գործակալությունը, նա ԱԷՄԳ-ում աշխատել է 33 տարի՝ լինելով միջուկային ահաբեկչության հարցերով փորձագետ։

«Վախենում եմ, որ այս պատերազմը կավարտվի ոչ այնպես, ինչպես մենք կցանկանայինք, և այն ողբերգական ելք կունենա։ Լուրջ վերլուծաբաններն ասում են, որ մեծ չէ հավանականությունը, որն ինչ-որ մեկը կսեղմի միջուկային կոճակը, քանի որ բոլորն են հասկանում պատերազմի վտանգավորությունը»,-ասել է նա։

Փորձագետը, սակայն, նշել է, որ իրեն այլ բան է մտահոգում։

«Միջուկային պատերազմի վտանգ կարող է առաջանալ դժբախտ պատահարի կամ անվերահսկելի արտաքին գործոնի ազդեցությամբ՝ օրինակ՝ կիբեռհարձակման կամ մարդկային սխալի»,-ասել է նա

Իկոնոմուն նշել է, որ ցանկացած ԱԷԿ-ում կան հազարավոր անգամներով ավելի շատ միջուկային նյութեր, քան այն քանակը, որն ամերիկացիները պայթեցրել էին Հիրոսիմայում, և պետք է բացառել ԱԷԿ-ներում միջադեպերը։

Նա հիշեցրել է, որ Զապորոժյեի ատոմակայանի վարչական շենքում օրեր առաջ հրդեհ էր բռնկվել, որը, բարեբախտաբար, արագ էին մարել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր