Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում          Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից       Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ    

22 մար 2022 16:36

Ռուս խաղաղապահները բանակցում են, և դրանք բավականին լուրջ են.թշնամին ցանկանում է ցույց տալ, թե իրավիճակի տերն ինքն է

Երեկ երեկոյան Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը, պատճառը կրկին ադրբեջանական կողմի գործողություններն են։ Մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը փական է տեղադրել, որի միջոցով դադարեցրել է գազամատակարարումը։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նախ ասաց՝ պետք է հասկանալ՝ ադրբեջանական կողմը գազատարի խողովակի վերանորոգումն արդյո՞ք սահմանափակել էր նրանով, որ ուղղակի փական են դրել։

«Ամեն բան հնարավոր է, հստակ որևէ մեկս չենք կարող ասել։ Իրենք այս ընթացքն օգտագործել են  հաջորդ քայլին նախապատրաստվելու համար, փաստ է։ Երեկ երեկոյան փակել են գազատարը, այն էլ՝ այս սառնամանիքին։ Բայց դե, Արցախում մարդիկ ոգով տոկուն են, ում հարցնում ենք՝ ասում են՝ լավ ենք և լավ ենք լինելու՝ ի հեճուկս թշնամու։ Թող թշնամին չմտածի, որ սրանով կարողանալու է կոտրել արցախահայությանը։ Մարդկանց պետք է բացատրել, որ թշնամու նպատակն այսօր ոչ թե միայն Փառուխն ու Խրամորթն է, այլ ամբողջ Արցախը։ Թշնամին մտածում է՝ ինչո՞ւ դիմի պատերազմական գործողությունների, եթե կարող է նման հումանիտար խնդիրներ ստեղծելով՝ կարողանան խնդիրներ լուծել։ Այստեղ մնում է մեր հակազդման աստիճանը, թե որքանով ենք պատրաստ՝ ապրելով հակազդել իրենց։  Մեր այստեղ ապրելն արդեն իսկ հակազդել է, մարդիկ այդ առումով ավելի կայուն են։ Շատ չեմ մանրամասնի, բայց այս պահին ռուսական կողմը բանակցություններ է տանում, դրանք բավականին լուրջ են։ Ռուս խաղաղապահները փորձում են շտկել իրավիճակը, խնդրել են, որ մինչև երեկո սպասենք, հետո արդեն տեղեկություններ կունենանք, թե ինչպես ավարտվեցին բանակցությունները կամ ինչ սպասել հետո»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Ըստ պատգամավորի՝ այս ամենով թշնամին հասարակ բնակչին ցանկանում է ցույց տա, թե իրավիճակի տերն ինքն է, և նման լուրերը, իհարկե, անհանգստություն է առաջացնում այն մարդկանց մոտ, որոնք զբաղված են իրենց առօրյայով։ Հետևաբար՝ անհրաժեշտ է, որպեզի իրականությունը ներկայացվի մարդկանց՝ ցույց տալով, որ Ադրբեջանն ագրեսոր է, նրա համար գոյություն չունի հումանիզմ ասվածը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր