«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

22 մար 2022 15:36

Արցախին գազի մատակարարում 5 կետի ընդունման դիմաց. Սա է Ադրբեջանի իրական առաջարկը Հայաստանին

Երբ շաբաթներ առաջ պայթեցվեց Արցախին մատակարարող գազամուղը, շատերը դա գնահատում էին, որպես պատասխան արցախցիների կողմից ընդունված «օկուպացված տարածքների մասին» նախագծին: Սակայն, իրականում, Ադրբեջանն այդ գազատարի պայթեցումը պլանավորել էր այլ նպատակների համար: Այսօր նա Հայաստանին է փոխանցել իր հինգ կետանոց «առաջարկները», հույս ունենալով ստիպել Երևանին ընդունել դրանք: Իսկ որպեսզի Հայաստանում հասկանան, թե ով է իրականում Արցախում տերն ու տիրակալը գազամուղի պայթեցում կազմակերպեցին, որպեսզի հայաստանցիներին հասկացնեն, որ Արցախը Ադրբեջանի ամենապարզ քմահաճույքներից է կախված և իմաստ չունի դիմադրել Բաքվին այդ հարցում: Իսկ երբ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները որոշել են գազամուղի վրա փական դնեն, արդեն տեսանելի է դառնում, թե ինչ ծրագրեր են նրանք մշակում Արցախի հարցում:

Իրենց հինգ կետանոց  «առաջարկներով», նրանք փաստացի սպառնում մեզ հետևյալ դիլեմայով՝ չեք համաձայնվում Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, մենք Արցախի հայ բնակչության համար կստեղծենք ապրելու անտանելի պայմաններ և այդ տեղի բնակչությունը ստիպված «ինքնակամ» կլքի իր բնակավայրը: Հասկանալի է, որ հայկական կողմը չի կարող ընդունել այդ կետերը, փաստացի համաձայնվելով, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում: Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանի թիմը վախենում է հրապարակավ հստակ մերժել ադրբեջանցիների այդ առաջարկը, որի պատճառով էլ առաջանում են լղոզված մեկնաբանությունները իրենց կողմից: Իսկ երբ իշխանության տեսակետը լղոզված է լինում, ապա իշխանության այս կամ այն անդամ իր ճաշակով ու պատկերացումով է դա անում: Իսկ «դուրսը» տեսնելով այս ամենը սկսում է իր հետևությունն անել: Եվ զարմանալի չէ, որ Ադրբեջանի նախագահը  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված իր նամակում կոչ է անում աջակցել իր հինգ կետանոց առաջարկին, ուղղված Հայաստանին: Ի՞նչ պիտի պատասխանի Բայդենը, երբ նույնիսկ Հայաստանի ԱԳ նախարարն է հայտարարում, որ իրենց համար այդ կետերում «...ոչ մի անընդունելի կետ չկա...»:

Այս ամենից հետո, էլ ով կսկսի լուրջ վերաբերվել Հայաստանին, որ մի հատ էլ «հայանպաստ» դիրքով հանդես գա Արցախի ապագայի վերաբերյալ:

Սա է իրականությունը:
armday.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր