Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»          Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ       Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում    

23 մար 2022 10:17

Մենք նման բաների միջով անցել ենք, պետք է սովորենք գազատարը փակ վիճակում ապրել

Գազ, հումանիտար խնդիր․․․ հակառակորդը փորձում է մեզ թուլացնելով նոր առաջարկներ ներկայացնել: Մենք պետք է միակամ լինենք, սովորենք գազատարը փակ վիճակում ապրել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Թե ինչպես լուծել Արցախի գազատարի հարցը, որպեսզի Ադրբեջանը այն չկառավարի, Անդրանիկ Քոչարյանն ասաց․«Դրա գործիքակազմը միջազգային ճնշումներն են, բայց վերջին հաշվով նաև կարողանալ հակառակորդին համոզել, որ գազատարը պայթեցնելով չի մոտեցնում այն հիմնարարա խնդիրչների լուծմանը, որը կոչվում է խաղաղության բանաձև, դրա համար պետք է բանակցել նաև միջնորդների օգնությամբ։ Մի մոռացեք, որ 90–ականներին գազատարը Վրաստանում պայթեցնում էր շաբաթական 3 անգամ, հետո հասկացան, որ դա լուծում չէ։ Կհասնենք դրան։ Փականի վրա ազդեցության գործիքներ պետք է ձևավորենք»։

Անդրադառնալով հումանիտար խնդիրներին, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ պետք է գտնել միջոցների էֆեկտիվ կառավարման մեջ․«Մենք նման բաների միջով անցել ենք․ առանց հոսանք, առանց գազ, բայց արժանապատվորեն մեր ժողովուրդը իր խաչը տարել է և կերտել հաղթանակը 94–ին։ Մենք պետք է միակամ լինենք, որպեսզի գազատարը փակել–բացելը նա չդարձնի գործիք, մենք պետք է սովոր լինենք նաև գազատարը փակ վիճակում ապրել»։

Անդրադառնալով հայ-թուրքական գործընթացին և դրա շուրջ խորհրդարանական ընդդիմության հայտարարություններին, Ա․ Քոչարյանի դիտարկմամբ՝ ընդդիմությունը դժգոհում է, որ Թուրքիայի հետ երկխոսությունը կստացվի, որովհետև իրենց մոտ չի ստացվել․ «Ընդդիմությունը չի ընկալում պետականությունն ու դրա կարևորությունը մեր ժողովրդի համար:Մեր խնդիրը խաղաղության հասնելն է՝ առանց լարվածության օջախ հանդուրժելու և մունդռիկների տեղը ճիշտ ֆիքսելով»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր