Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

23 մար 2022 13:46

ԱՄՆ-ն պատժամիջոցներ կսահմանի ՌԴ Կենտրոնական բանկի պահուստներից ոսկով գործարքներ իրականացնող անձանց նկատմամբ

Ամերիկացի սենատորներից կազմված երկկուսակցական խումբը ֆինանսների նախարարության հետ աշխատում է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով  ռուսական ոսկու՝ 132 միլիարդ դոլարի պաշարները սառեցնելու ուղղությամբ. հայտնում է «Ինտերֆաքս Ուկրաինան»՝ վկայակոչելով Axios-ը։

Ֆինանսների նախարար Ջանեթ Ելենն այս շաբաթ կհանդիպի չորս սենատորների հետ՝ քննարկելու համար օրինագիծը, որը պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի Կենտրոնական բանկի պահուստներից ոսկով գործարքներ իրականացնող անձանց նկատմամբ։

Նշվում է, որ քննարկվող օրինագիծը ենթադրում է երկրորդական պատժամիջոցների կիրառում ցանկացած ամերիկյան կազմակերպության նկատմամբ, որը գիտակցաբար գործարքներ են կատարում ոսկով կամ տեղափոխում են այն Ռուսաստանի Կենտրոնական բանկի պահուստներից։ Նրանք նաև պատժամիջոցների կենթարկվեն, եթե Ռուսաստանում ոսկի վաճառեն ֆիզիկապես կամ էլեկտրոնային եղանակով։ Սենատորներից մեկի խոսքով՝ օրինագիծը կարող է ընդունվել արդեն այս շաբաթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր