Մարտի 31-ին՝ թուղթուգրի և անեծքի օրը, մենք՝ Ուկրաինայի վհուկներս,կկատարենք Պուտինին պատժելու արարողակարգ

Ինչպես գրում է unian.net-ը, Արեստովիչը մարտի 22-ին Facebook-ում դիմել է ուկրաինացի մոգերին, ինչից հետո օկուլտ համայնքը հայտնել է այս նախաձեռնությանն աջակցելու ծրագրերի մասին:
«Մարտի 31-ին՝ 29-րդ լուսնային օրը՝ թուղթուգրի և անեծքի օրը, մենք՝ Ուկրաինայի վհուկներս, օտարերկրյա գործընկերների հետ համագործակցելով, կկատարենք ուկրաինացի ժողովրդի թշնամուն՝ Վլադիմիր Պուտինին, պատժելու արարողակարգ»,- ասվում է ուղերձում։
Ծեսը բաղկացած է լինելու 3 մասից. առաջինը տեղի կունենա Ուկրաինայի լեռներից մեկում։
Ծեսի երկրորդ մասը նախատեսված է ապրիլին՝ օտարերկրյա գործընկերների ներգրավմամբ։ Եթե առաջինը համեմատաբար քիչ ազդեցություն կունենա Պուտինի վրա, ապա երկրորդը ակնկալվում է էական ազդեցություն ունենալ:
Արարողության նպատակների թվում է նաև ուկրաինական բանակին աջակցելը։ Ուկրաինացի մոգերը կոչ են արել իրենց արտասահմանցի գործընկերներին աջակցել նախաձեռնությանը և միանալ միջոցառումներին։