Ինչ ասել եմ՝ փաստերով հիմնավորվող են, գոյություն ունի նախաքննական մարմնի վարույթում գտնվող առկա գործ          Գորիս-Կապան ավտոճանապարհի 44-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է՝ երթևեկությունը դարձնելով միակողմանի       Սոցհարցումով Քամալա Հարիսը Դոնալդ Թրամփից առաջ է անցել մեկ տոկոսով    

25 մար 2022 15:02

Եթե քաղաքական լուծումներ չգտնեն, այո, չեմ բացառում ռազմական գործողություները.երբեք հույս չպետք է ունենալ, որ Ադրբեջանը մտածելու է ՀՀ-ի մասին

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի կարծիքով՝ եթե Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակը քաղաքական լուծում չստանա, ռազմական գործողությունները պետք չէ բացառել։

«Եթե քաղաքական լուծումներ չգտնեն, այո, չեմ բացառում ռազմական գործողություները», - Aysor.am-ի հետ զրույցում հայտարարեց Հակոբյանը։

ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետը վստահ է՝ Արցախի պաշտպանության բանակն իր հնարավորություններից ավելի ամեն խնդիր կատարում է այս պահին։

Ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանին հաջողվի գրավել Քարագլուխը, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Եթե հակառակորդին հաջողվի հասնել Քարագլուխ, հայկական կողմը կկորցնի ահագին տարածքի նկատմամբ հսկողությունը»։

Հարցին, թե այս ամենի ֆոնին ինչպե՞ս ենք Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու, Մովսես Հակոբյանն ասաց, թե խաղաղության հասնելու համար բանակցությունները պետք է ավելի ինտենսիվ ընթանան։

«Ամեն մարդ, ամեն պետություն իր ուղղությամբ է քայլում, ամեն ինչ պետք է անել, որ հարևանների հետ ապրես խաղաղ, բայց Ադրբեջանն իր շահն է առաջ տանում ու երբեք հույս չպետք է ունենալ, որ Ադրբեջանը մտածելու է Հայաստանի մասին», - ընդգծեց ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր