Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

26 մար 2022 11:37

Պուտինը նահանջելու տեղ չունի, նա ստիպված է պայքարել.Հիմա ավելի շատ նա է զարմացնում Արևմուտքին, քան Արևմուտքն իրեն

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, խոսելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, առաջարկել է, որ հասկանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները, որը, իր կարծիքով, նահանջելու տեղ չունի և ստիպված է պայքարել։ Սերբիայի ղեկավարն իր տեսակետը հայտնել է ուրբաթ Euronews Serbia հեռուստաալիքին տված հարցազրույցում։


«Ես կարող էի շատ բան ասել, բայց ես վերլուծաբան չեմ, այլ նախագահ: Բայց կարծում եմ, որ Պուտինին ավելի լավ եմ ճանաչում, քան աշխարհի քաղաքական գործիչների 99,9 տոկոսը: Ինձ թվում է, որ կարող եմ հասկանալ, թե ինչ կա նրա գլխում: Կարծում եմ՝ Արևմուտքը նրան զարմացրեց առաջին երեք-չորս օրը, իսկ հետո... նա հայտնվեց մի իրավիճակում, երբ նահանջելու տեղ չկար, և նա ստիպված էր պայքարել, իսկ հիմա ավելի շատ նա է զարմացնում Արևմուտքին, քան Արևմուտքն իրեն»,- կարծում է Վուչիչը։


2015 թվականին Պուտինը, ելույթ ունենալով «Վալդայ» ֆորումում և խոսելով Սիրիայում ռազմական գործողությանը ռուսական զինված ուժերի մասնակցության մասին, պատմել է այն կանոնի մասին, որը ժամանակին սովորեցրել էր Լենինգրադի փողոցներում. «Եթե կռիվն անխուսափելի է, պետք է հարվածել առաջին»: Ուստի, հավելել էր ՌԴ նախագահը, ավելի լավ է ահաբեկիչների դեմ պայքարել հեռու սահմաններում, քան սպասել, մինչև նրանք գան ռուսական տարածք։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր