Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

28 մար 2022 12:56

Գնել Սանոսյանը խուսափեց պատասխանել՝ Երասխում դիրքային հետքաշումները սկսվե՞լ են. Ձեզ չթվա, որ ես ոչ մի բան չգիտեմ, բայց...

Ադրբեջանական կողմը երեկվա դրությամբ դեռ չի ազատել Քարագլխում զբաղեցրած դիրքերը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը.

«Մի բան հստակ է, որ նոյեմբերի 9-ի այն դիրքերը, որտեղ կանգնել էին, այդ դիրքեր խախտվել են թե ՛ գյուղի, թե՛ բարձունքի ուղղությամբ, ես կարծում եմ՝ բոլոր կողմերը պետք է ամեն ինչ անեն, որ ադրբեջանական զինվորները վերադառնան իրենց ելման դիրքեր, սա շատ հստակ է», - հայտարարեց Գնել Սանոսյանը։

Լրագրողը նաև հետաքրքրվեց Գնել Սանոսյանից՝ արդյո՞ք Երասխում դիրքային հետքաշումները սկսվե՞լ են, թե՝ ոչ:

Նախարարը, սակայն, չպատասխանեց հարցին, պարզաբանելով, որ հարցն իր տիրույթում չէ.

«Ես հիմա ոնց ասեմ՝ Երասխում սկսվել է այդ պրոցեսը, թե չէ, ամեն հարց ունի ոլորտային պատասխանատու։ Ձեզ չթվա, որ ես ոչ մի բան չգիտեմ, բայց այն, ինչ իմ տիրույթում չէ, եկեք ես չպատասխանեմ, որովհետև սա շատ նուրբ անվտանգային հարց է, ես նախարար եմ, իմ մեկ անզգույշ միտքը կարող է մեզ վնասել: Կան համապատասխան գործընկերներ, որոնք շատ հստակ գիտեն դրա լուծման եղանակները և պատկերացումները», - ասաց Սանոսյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր