Աշխարհը կորցնում է ուկրաինական հակամարտության նկատմամբ հետաքրքրությունը          Իրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալ       Ուկրաինական Լիսիչանսկի բոլոր մուտքերն ու ելքերը շրջափակված են, կարելի է ենթադրել, որ շուտով կսկսվի լայնամասշտաբ հարձակում    

29 մար 2022 11:58

Ուկրաինայից հետո Անդրկովկասն ուրիշ կլինի. Փաշինյանն ավելի խորն է նայում իրավիճակին.երկիմաստություն, թաքնված անհանգստություն և չեզոքություն...

Regnum.ru-ն գրում է, որ ուկրաինական ճգնաժամը մեծ ուշադրության է արժանանում Անդրկովկասում: Տեղական հրապարակումները լի են գրավիչ վերնագրերով, փորձագիտական հանրությունը փորձում է կանխատեսել ուկրաինական գործոնի հետագա ազդեցությունը տարածաշրջանում իրադարձությունների զարգացման վրա։ Առկա է ընդհանուր ըմբռնումը, որ Ռուսաստանի, Եվրամիության և ԱՄՆ-ի շահերն են բախվել Ուկրաինայի շուրջ, և դա հանգեցրել է, ըստ էության, այնպիսի ներպետական ճգնաժամի, որը կարող է դուրս գալ տարածաշրջանային մակարդակից և դառնալ համաշխարհային։ Նաև գիտակցում կա, որ Ռուսաստանի քաղաքականությունը տարածաշրջանում փոխվելու է, բայց ոչ ոք չգիտի, թե ինչպես։ Փաստորեն, հիմա, եթե դա գնահատենք Ուկրաինայի իրադարձությունների պրիզմայով, Անդրկովկասի երեք պետությունների դիրքորոշումը հետևյալն է: Վրաստանն ամբողջությամբ «կոլեկտիվ Արևմուտքի» կողմն է։

Չնայած Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության նախօրեին Ռուսաստանի հետ ստորագրված դաշնակցային հռչակագրին, Բաքուն պաշտոնապես չեզոք դիրք է գրավել, բայց Ադրբեջանի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող գրեթե բոլոր լրատվամիջոցները պաշտպանում են Կիևի դիրքորոշումը։ Չնայած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱԳՆ-ն ձեռնպահ են մնում ուղիղ հայտարարություններից, բայց Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն է հայտարարել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը բանակցությունների և դիվանագիտական քայլերի միջոցով լուծելու կարևորության մասին՝ հիմնված «երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման» սկզբունքների վրա։

Միևնույն ժամանակ, Բաքուն հայտարարել է Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելու մասին և դրա համար երախտագիտություն ստացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց։ Կա նաև Թուրքիայի լուրջ գործոնը, որը փորձում է միջնորդ լինել Մոսկվայի և Կիևի միջև։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա ևս չեզոք դիրք է գրավել։ Բայց կան նրբերանգներ: Նիկոլ Փաշինյանը ավելի խորն է նայում իրավիճակին. «Եթե վերլուծենք վերջին շրջանի իրադարձությունները, այդ թվում՝ մեզ հետ պատահածները, ապա կտեսնենք, որ աշխարհաքաղաքական տեկտոնական իրադարձությունները սկսվել են 2013-2014 թվականներին, որոնք էլ շարունակվում են մինչ օրս,- ասել է նա,- և հենց այս աշխարհաքաղաքական իրավիճակն է ազդել ԼՂ-ում և դրա շուրջ ստեղծված իրավիճակի վրա։ Դա շատ ակնհայտ է ու ապացուցելի»: Անդրկովկասի գրեթե բոլոր երկրների արձագանքում կարելի է տեսնել երկիմաստություն, թաքնված անհանգստություն և ներկա պայմաններում չեզոքություն պահպանելու ցանկություն։

Փորձագետների կարծիքով, «այդ պետությունները պահպանում են առևտրատնտեսական և այլ կապեր Մոսկվայի հետ, և նրանց դիրքորոշումը գնալով ավելի ու ավելի է հիշեցնում մի տեսակ «չմիավորման շարժման»»: Սակայն Ռուսաստանը որոշակիորեն կորցրել է տարածաշրջանում աշխարհաքաղաքական առաջնորդության իր մենաշնորհը։ Եթե իրավիճակը գնահատենք արտաքին ուրվագծով, ապա պարզ է, որ ուկրաինական ճգնաժամից հետո Անդրկովկասի երկրների համար եվրոպական ընտրության օգտին շանսերը նկատելիորեն կնվազեն, իսկ եվրասիական ինտեգրման հորիզոնները կընդլայնվեն։ Վրաստանի զարգացման համար ՆԱՏՕ-ի հնարավորությունները նույնպես առավելագույնս կկրճատվեն։ Կիևն ու Թբիլիսին այդ ռազմաքաղաքական դաշինքին միացնելու նախագծին արդեն վերջ է դրվել։ Ավելին, «ուկրաինական նախագծից» հետո կսկսվի ԱՄՆ-ի վտարումը տարածաշրջանից։

Այսինքն, ինչպես գրում է ամերիկացի փորձագետ Դենիել Թրեյզմանը, Անդրկովկասում տեղի կունենա «ուկրաինական հավել յալ արժեքի գնահատում դինամիկայի մեջ՝ անցում կատարելով կուտակային էֆեկտին»։ Դրա հիմնական իմաստն այն է, որ Ռուսաստանը, իր շահերն առաջ տանելով, տարածաշրջանի հանրապետություններում չպետք է ընկալվի որպես «ագրեսոր», «օկուպանտ» կամ «մեծ եղբայր»։ Միևնույն ժամանակ, նա պետք է իր քաղաքականության մեջ ներդնի ընտրովի բնույթի ռեվիզիոնիստական պրակտիկա։ Այսպիսով, Վրաստանի, բայց ոչ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը մնում է հարցականի տակ։ Հենց այդ հարցն էլ կանխորոշել է Մոսկվայի հարաբերությունները Բաքվի և Անկարայի հետ իր համար ուժերի տարածաշրջանային հավասարակշռության օպտիմալ համակարգ կառուցելու հարցում։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խոշոր պատերազմը քիչ հավանական է, ճիշտ այնպես, ինչպես չնչին են Լեռնային Ղարաբաղում ռազմական հակամարտությունը վերսկսելու հնարավորությունները։

Դա կարելի է դիտարկել ոչ միայն հակամարտող կողմերին զսպելու, այլ նաև տարածաշրջանում իր ազդեցությունն ընդլայնելու Արևմուտքի փորձերը կանխելու տեսանկյունից։ Այդ առումով պատահական չէ, որ Մոսկվան դրականորեն է ընդունել Անկարայի առաջարկած՝ առանց ԵՄ-ի և ԱՄՆ-ի մասնակցության տարածաշրջանային անվտանգության համակարգ ստեղծելու 3+3 աշխարհաքաղաքական նախագիծը։ Միևնույն ժամանակ, կարևոր է նշել, որ այս նախագծին Ռուսաստանի մասնակցությունը տրամաբանական չէ։

Նման մեխանիզմը միջանկյալ, ավելի մարտավարական բնույթ է կրում, բայց այդ ձևաչափով հնարավոր է կարգավորել Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները, ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բացել Ադրբեջանի արևել յան սահմանը Հայաստանի հետ և նրա արևմտյան սահմանը Թուրքիայի հետ։ Մոսկվան խաղադրույք է կատարում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վրա՝ որպես նոր աշխարհաքաղաքական գործընթացի մեջ Բաքվին, Երևանին, Թեհրանին և Անկարային ներքաշելու ոչ քաղաքական միջոց։ Արդեն հայտնվել են այն ուրվագծերը, որոնք արտաքուստ կապ չունեն ուկրաինական իրադարձությունների հետ։ Բայց դա տեղավորվում է համաշխարհային աշխարհաքաղաքական խաղի մեջ, որի մասշտաբները կարող են մեծ մասամբ անսպասելի լինել շատերի համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր