«Հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում». «Փաստ»          Եկեղեցու դեմ պատերազմում Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են մի քանի «աբիժնիկները». «Փաստ»       Հուլիսի 1-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

29 մար 2022 12:16

Անհայտ անձը հայտնել է Երեւան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռում պայթյունի վտանգի մասին.Ինքնաթիռը թռիչքի մեջ է, վայրէջքից հետո այն կստուգվի

Անհայտ անձը հայտնել է Երեւանից Մոսկվա թռնող ինքնաթիռում պայթյունի վտանգի մասին։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրն արտակարգ ծառայություններում:

«Շերեմետեւո» օդանավակայանն անանուն հաղորդագրություն է ստացել Երեւան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռում պայթյունի վտանգի մասին։ Ինքնաթիռը թռիչքի մեջ է, վայրէջքից հետո այն կստուգվի կինոլոգների կողմից»,- հայտնել է աղբյուրը։

Flightradar24-ի տվյալներով՝ այս պահին Boeing ինքնաթիռը Երեւանից թռնում է «Վնուկովո» օդանավակայան։ Առավոտյան «Շերեմետեւո» ուղեւորվող ինքնաթիռը փոխել էր ուղղությունը եւ վայրէջք կատարել Սամարայում Մոսկվայի ժամանակով 08:40-ին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր