Վիճшբանություն է տեղի ունեցել թիվ 46 երթուղու վարորդի և մեկ այլ քաղաքացու միջև, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց          Քաղաքական ուժերի առաջադրման ժամկետը կսկսվի ապրիլի 13-ից և կավարտվի ապրիլի 23-ին       Այս կենդանակերպի նշանները գարնան կեսին կզգան առասպելական հարստություն    

29 մար 2022 13:54

Տեսանյութ.Կալանավորվել են ԱԻՆ աշխատակիցներ.ցուցմունքներում անգամ տվել են նախարարի անունը

ArmLur.am-ը գրում է.


Երեկ հայտնել էինք, որ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություններ է կատարել Արտակարգ իրավիճակների նախարարությունում:


ArmLur.am-ին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործից ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ԱԻՆ-ի պաշտոնյաները տարբեր անձանց պաշտոնների նշանակման գործընթացում կոռուպցիոն գործարքների են գնացել ու շղթան, ըստ լուրերի, հասնում է մինչեւ ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյան:


Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն՝ գործով կան այս պահին ԱԻն ձերբակալված եւ կալանավորված աշխատակիցներ: Ավելին, գործով անցնող անձինք ցուցմունքներում անգամ տվել են նախարարի անունը: Ուշագրավն այն է, որ վարչապետը երեկ նախարար Փիլոյանին 14 օրով ուղարկել է արձակուրդի եւ դատելով իրավիճակից նախարարը չի բացառում, որ էլ չվերադառնա եւ նրան մեղադրանք առաջադրեն: Ինչեւէ հետեւենք զարգացումերին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր