ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

30 մար 2022 16:05

Սյունեցի տղամարդը խոստացել է ամուսնանալ ՌԴ-ում ապրող հայ կնոջ հետ. Նա կնոջից մաս-մաս ստացել է 2 մլն դրամ. պահանջել է եւս 2,2 մլն

Սյունեցի տղամարդը համացանցով ծանոթացել է ՌԴ-ում բնակվող հայազգի կնոջ հետ, նրա մոտ մեկնելու և ամուսնության նպատակով նրանից հանդիպելու պատրվակով, մաս-մաս պահանջել և ստացել է 314.000 ՌԴ ռուբլուն համարժեք 2.153.790 ՀՀ դրամ գումար: Ապա նրա մասին արատավորող տեղեկություններ չտարածելու համար պահանջել էր ևս 2 մլն դրամ։ 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել։ Այլ մանրամասներ է հաղորդում ՀՀ քննչական կոմիտեն։


«ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 33-ամյա տղամարդու կողմից խոշոր չափերով շորթում և խարդախություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:


Քննությամբ պարզվել է, որ Սյունիքի մարզի 33-ամյա բնակիչը խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, խոշոր չափերով գումար հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ, իր անձնական օգտագործման հեռախոսում ներբեռնված տարբեր հավելվածների կիրառմամբ, համացանցային տիրույթում կեղծ անվամբ ծանոթանալով ՌԴ-ում բնակվող հայազգի կնոջ հետ, նրա մոտ մեկնելու և ամուսնության նպատակով վերջինիս հանդիպելու պատրվակով, կնոջից մաս-մաս պահանջել և բանկային փոխանցումների միջոցով 2021 թվականի մարտ-ապրիլ ամիսներին ստացել է ընդհանուր 314.000 ՌԴ ռուբլուն համարժեք 2.153.790 ՀՀ դրամ գումար:


Բացի այդ, 2021 թվականի հունիս-հուլիս ամիսներին, 33-ամյա տղամարդը «WhatsApp» հավելվածի միջոցով հիշյալ կնոջից պահանջել է իրեն ուղարկել 350.000 ՌԴ ռուբլուն համարժեք 2.282.000 ՀՀ դրամ գումար՝ սպառնալով, իր պահանջները չկատարելու դեպքում, հրապարակել վերջինիս արատավորող տեղեկություններ:


Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով:


Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին»,-ասված է հաղորդագրության մեջ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր