Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

30 մար 2022 16:58

Վարորդը բանալին փոխանցել է 31-ամյա տղամարդուն, ապա ոստիկանությանը հայտնել, թե մեքենայից 10 մլն դրամ են գողացել

Մարտի 9-ին Երևանի բնակիչ, 31-ամյա տղամարդը ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 16.40-ի սահմաններում ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող ընկերությանը պատկանող և իր կողմից շահագործվող «Ֆոլքսվագենի» դուռը չպարզված հանգամանքներում բացել ու սրահի խցիկը կոտրելով՝ գողացել են ներկրված ավտոմեքենաների մաքսավճարի համար նախատեսված 10 միլիոն 300 000 դրամը: «Ֆոլքսվագենը» կայանված էր Գյումրիի Հյուսիսային մաքսատան տարածքում։
Դեպքի վայրի զննությամբ հաստատվել են տուժողի հաղորդմամբ նշված հանգամանքները, և նույն օրը գողության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։


Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ Կումայրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են երևանցի 32 և 36 տարեկան երկու տղամարդիկ։ Մարտի 15-ին նրանք հայտնաբերվել, կասկածանքով բերման են ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք։


Պարզվել է, որ 36-ամյա տղամարդը մեքենայի դուռը բացել էր կրկնօրինակ բանալիով, որը նրան տվել էր իր հետ բերման ենթարկված հանցակիցը։ Իրավապահները պետք է պարզեին, թե որտեղից նրանց կրկնօրինակ բանալին։


Նույն օրը Կումայրիի բաժին է հրավիրվում հաղորդում տված 31-ամյա տղամարդը և ներկայացվում քննչական մարմնին։ Իրականացված քննչական գործողություններով պարզվում է, որ հենց նա էր 32-ամյա տղամարդուն նախապես փոխանցել «Ֆոլքսվագենի» բանալին։


Երեքն էլ ձերբակալվել են։
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների արդյունքում հաղորդում տված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը, իսկ 32 և 36 տարեկան տղամարդկանց՝ վերոհիշյալ արարքին հանցակցելու հատկանիշներով։


Ոստիկանությունում հաղորդում տված և մեքենայից փողը հափշտակած անձինք կալանավորվել են։
Նախաքննությունը շարունակվում է։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր