Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

31 մար 2022 12:18

ՌԴ խաղաղապահները տեղակայվել են նշված հատվածում, սակայն նրանց աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվության գոտի,ԼՂ ՊԲ-ի դուրսբերումը նշանակում է Արցախի հայերի դուրսբերում

«Եվ ի դեպ, այն որ Ադրբեջանը որդեգրել և իրականացնում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն, հիմնավորվում է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կամայական մեկնաբանություններով»,-կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և որպես օրինակ բերեց Ադրբեջանի շարունակական պնդումները, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունով արձանագրվել է Պաշտպանության բանակը Լեռնային Ղարաբաղից դուրս բերելու պարտավորություն:


Նշելով, որ այն կամայական մեկնաբանություն է՝ Փաշինյանը փաստեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ նշված է, թե որտեղից պետք է դուրս գան հայկական ստորաբաժանումները և որտեղ պետք է մնան:


Նրա խոսքով՝ հենց Ադրբեջանի նախագահի ավելի վաղ արած հայտարարություններն են վկայում այն մասին, որ Ադրբեջանի առաջ քաշած այս դրույթը մտածածին է:


«2021 թվականի նոյեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած մեր եռակողմ հանդիպմանը նա ինքն է հրապարակային հայտարարել, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթները գործնականում իրագործված են, բացառությամբ կոմունիկացիաների բացման կետի»,-հայտնեց գործադիրի ղեկավարը և ընդգծեց, որ մինչև օրս ամբողջությամբ իրականացված չէ նաև ռազմագերիներին, պատանդներին այլ պահվող անձանց վերադարձնելու մասին դրույթը, ինչի շուրջ աշխատանքները շարունակվում են:


Փաշինյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղից ՊԲ-ի դուրսբերումը նշանակում է Արցախի Հանրապետության հայերի դուրսբերում, և այդ պահանջն է ձևակերպում Ադրբեջանը:


«Սրանով է նաև հիմնավորվում, Արցախի հայկական ամեն ինչից, այդ թվում հազարամյա եկեղեցիներից, խաչքարերից, գրառումներից ազատելու Ադրբեջանի քաղաքականությունը: Եվ Փառուխի իրադարձություններն են հիմնավորում, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը պաշտպանվելու կարիք ունի, այլապես կդառնա ցեղասպանության զոհ,-հայտնեց նա:


Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախկինում հայկական կողմը առաջարկել էր լուծումներ, որոնք կնվազեցնեին, կամ կբացառեին նման կոնֆլիկտային իրավիճակը և կլուծեն ռազմականացված շփման գծի հարցը հենց Փառուխում:


«Առաջարկի էությունը հետևյալն է՝ արձանագրել, ֆիքսել շփման գիծը Լեռնային Ղարաբաղում, արձանագրել կողմերի պարտավորությունը՝ չհատել այդ շփման գիծը, շփման գծի երկայնքով հանել բոլոր մարտական հենակետերը, ստեղծել դեմիլիտարիզացված գոտի և պայմանավորվածությունների կատարումը ամրացնել կոնկրետ երաշխիքներով»,-հայտնեց նա և տեղեկացրեց, որ այդ առաջարկությունը չի ընդունվել:


Ըստ Փաշինյանի՝  Փառուխի ճգնաժամը ծագել է պայմանավորվածությունների խախտման արդյունքում, տարածաշրջանում լարվող իրադրությունը թուլացնելու համար ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ Փառուխ-Խրամորթ հատվածից մի շարք դիրքեր հայելային կերպով հանելու վերաբերյալ և այս պայմանավորվածությունը պիտի երաշխավորեր ՌԴ խաղաղապահ զորախումբը:


Նրա խոսքով ՝ հայկական մի քանի դիրքեր ետ են քաշվել, Ռուսաստանի խաղաղապահները տեղակայվել են նշված հատվածում, սակայն նրանց աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվության գոտի:


«Մենք ցավով ենք արձանագրում սա և այն, որ չնայած Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության, ԱՄՆ, Ֆրանսիայի, ՄԱԿ-ի հստակ հայտարարություններին, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի այսօրվա դրությամբ շարունակվում է»,-հայտարարեց գործադիրի ղեկավարը և հավելեց.-«Մենք ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը կոնկրետ քայլեր կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը խաղաղապահների պատասխանատվության գոտուց ապահովելու և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված ստատուս քվոն վերականգնելու համար»:


Նա շեշտեց, որ հայկական կողմը ակնկալում է նաև, որ ներխուժման ընթացքում և դրանից հետո խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների գործողությունները, որոնց մասին նշեց, կամ հնարավոր անգործությունը, արժանանան պատշաճ քննության:


«Եկեք չմոռանանք նաև, որ այս իրադարձություններից առաջ Խրամորթ գյուղի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը 10 օր շարունակ ականանետային կրակ էին բացում: Լեռնային Ղարաբաղի մի շարք գյուղերում հրաձգային զենքերով կրակում էին և կրակում են բնակելի տների և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորների ուղղությամբ: Նման դեպքեր են արձանագրվել Նոր շեն, Ամարաս, Թաղավարտ գյուղերի ուղղությամբ, իսկ 2021 թվականի հոկտեմբերի 9-ին Մարտակերտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստ է սպանվել՝ տրակտորի ղեկին, ադրբեջանցի դիպուկահարի կողմից՝ խաղաղապահների ներկայությամբ»,-ասաց Փաշինյանը և ընդգծեց, որ այդ գործողությունների ակնհայտ նպատակը Արցախի հայության էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելն է:
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր