Ո՞ւմ են ուղղված «եվրոպական» մեսիջները, և ինչի՞ է պատրաստ Փաշինյանը. «Փաստ»          Հերթը հասավ «պարականոն» սպառնալիքներին. ի՞նչ սպասել առաջիկայում. «Փաստ»       Հուլիսի 3-ին վթարային աշխատանքներով պայմանավորված 24 ժամով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

31 մար 2022 14:23

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները սպառնում են ԱՄՆ դոլարի գերակայությանը

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները սպառնում են ԱՄՆ դոլարի գերակայությանը. ըստ Financial Times-ի` հայտնում է Արժույթի միջազգային հիմնադրամը:


Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների կողմից կիրառված աննախադեպ պատժամիջոցները սպառնում են աստիճանաբար թուլացնել ԱՄՆ դոլարի գերակայությունը և հանգեցնել ավելի մասնատված միջազգային արժութային համակարգի։ Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՀ ղեկավարի առաջին տեղակալ Գիտա Գոպինատը։


Նրա խոսքով՝ պատժամիջոցները կարող են նպաստել փոքր արժութային բլոկների առաջացմանը, որոնց հարաբերությունները հիմնված կլինեն պետությունների առանձին խմբերի միջև առևտրի վրա։ Եվ այս գործընթացն արդեն ընթացքի մեջ է։


«Որոշ երկրներ վերանայում են արժույթը, որով վճարում են առևտրի համար»,- ասել է Գոպինատը:


Այնուամենայնիվ, նրա կարծիքով, դոլարը կմնա համաշխարհային հիմնական արժույթը նույնիսկ այս իրավիճակում։ Բայց ավելի փոքր մակարդակում «հատվածացում, իհարկե, միանգամայն հնարավոր է»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր