Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից    

31 մար 2022 14:39

Ըստ վարչապետի` երկիրը «без пяти» պատերազմի մեջ է, բայց մենք դեռ ԳՇ պետ չունենք

«Հենակետ» վերլուծական կենտրոնի անվտանգության հարցերով փորձագետ Վիտալի Մանգասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տեսնես Նիկոլ Փաշինյանը հասկանո՞ւմ է, որ եթե դիվանագիտական ճանապարհով չհաջողվի խուսափել պատերազմից, եւ խաղաղության դարաշրջան բացելու մարտավարությունը հօդս ցնդի, ապա իր գլխավորությամբ ո՞վ է կռիվ գնալու։


Ո՞վ է հավատալու, որ այս «լեգիտիմ ջահելները» այս անգամ կարողանալու են պատերազմ վարել, էլ չեմ խոսում հաղթելու մասին։

Ի՞նչ ենք արել այս 1.5 տարիների ընթացքում, որպեսզի կարողանանք դիմադրել սպասվող մարտահրավերներին, ինչի մասին շատերը խոսել են, եւ ահազանգել են, որ այս օրը հեռու չէ։

Ըստ վարչապետի` երկիրը «без пяти» պատերազմի մեջ է, բայց մենք դեռ ԳՇ պետ չունենք։

Ստեղծված իրավիճակից ելքը բնականաբար շատ դժվար եւ բարդ է, սակայն պարզ եւ ակնհայտ է , որ շատ մեծ ցանկության դեպքում էլ «լեգիտիմ ջահելների» ուժերից վեր է։


Խաղաղ դարաշրջան բացելու խոստումով եկան իշխանության, եւ անգամ հիմա չեն հասկանում, որ քնած մարդուն կացնահարած թշնամին տեսանելի ապագայում չի պատրաստվում խաղաղության գնալ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր