Կառավարությունը երկարաձգում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության ժամկետը          Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում, կան վիրшվորներ       Իրանը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի հասցեին    

31 մար 2022 16:57

Մենք թանկ գին ենք վճարել անկախության համար.Աբխազիայում ՌԴ-ին միանալու տրամադրություններ չկան

Ռուսաստանին միանալու վերաբերյալ տրամադրություններ չկան Աբխազիայի ո՛չ քաղաքական, ո՛չ էլ հասարակական շրջանակում: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին նշել է Աբխազիայի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբան:

«Նախ, մեր Սահմանադրությունը, օրենսդրությունը թույլ չեն տալիս, և հասարակության մեջ չկան այդպիսի տրամադրություններ: Մենք թանկ գին ենք վճարել անկախության համար, սա մեր ժողովրդի մի քանի սերունդների երկարատև պայքարի արդյունքն է, հետևաբար մեր քաղաքական, հասարակական շրջանակներում այս հարցը չի քննարկվում»,-նշել է Շամբան:

Նրա հավելել է, որ Աբխազիայի և Ռուսաստանի՝ դաշնակից և ռազմավարական գործընկերոջ հարաբերությունները պետք է զարգանան «ամենսերտ կապով»։

Մեկնաբանելով Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովի հայտարարությունն այն մասին, որ մոտ ապագայում իրավական քայլեր են ձեռնարկելու ՌԴ կազմ մտնելու ուղղությամբ, Շամբան հայտարարել է, որ Աբխազիան աջակցում է Հարավային Օսիայի՝ Հյուսիսային Օսիային միավորվելու ձգտումը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր