Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան          Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է       Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, ՔՊ–ն Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու    

01 ապր 2022 13:38

Տեսանյութ.Թուրքիան և Ադրբեջանը չեն կարող բարեկամական երկրներ լինել ՌԴ-ի համար, նաև այն երկրները, որոնք Թուրքիայի հետ գտնվում են ռազմական դաշինքում

Հայաստանն ու Ռուսաստանը մեկ ռազմական դաշինքում են. նրանք ՀԱՊԿ անդամ են: Ադրբեջանը չի անդամակցել ՀԱՊԿ-ին։ Ավելին, երկիրը երկկողմ համաձայնագրեր ունի Թուրքիայի հետ, որը ՆԱՏՕ-ի անդամ է։ Այս մասին հայտարարել է Պետդումայի նախկին պատգամավոր Ալեքսանդր Շերինը։


«Հիշեցնեմ՝ Թուրքիան ոչ միայն այն պետությունն է, որտեղ շատերը գնում են հանգստանալու, այլ նաև այն երկիրը, որը որոշում է կայացնում խոցել մեր ինքնաթիռները։ Թուրքիան երբեք չի եղել և չի լինի մեզ համար բարեկամ երկիր։ Հետևաբար, բոլոր այն պետությունները, որոնք Թուրքիայի հետ գտնվում են ռազմական դաշինքում, նույնպես չեն կարող բարեկամ լինել մեզ համար ։ Եվ Ադրբեջանն այսօր պարզ հասկացնում է, որ չի պատրաստվում հաշվի նստել Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության հետ։ Երբ Թուրքիան աջակցում էր Ադրբեջանին, ՌԴ- ն դեռ այն ժամանակ պետք է վճռականորեն հանդես գար Հայաստանի կողմից։ Գուցե այդ դեպքում շատ հարցեր այսօր չառաջանային։ Բայց եթե ինչ-որ մեկը փորձում է իրեն ցույց տալ, ապա նշեմ, որ և Ուկրաինան նույնպես փորձել է դա անել, և մենք տեսնում ենք՝ ինչ է հիմա տեղի է ունենում: Մենք հանգստացնելու ենք բոլորին և ամեն տեղ կարգուկանոն ենք հաստատելու»,- նշել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր