Oգոստոսի 27-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Օգոստոսի 27-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ովքեր ունեն տեղեկատվություն մաքսանենգ ապրանքների ներմուծման կամ իրավախախտումների մասին, կարող են դիմել ՊԵԿ    

01 ապր 2022 15:08

Վրաստանը միացել է Ռուսաստանի դեմ ֆինանսական պատժամիջոցներին, իսկ վարչապետը հակառակն էր ասում

Վրաստանը մասնակցում է բոլոր միջազգային ֆինանսական պատժամիջոցներին, որոնք կիրառվել են Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պատերազմի պատճառով։ Այս մասին հինգշաբթի CNN հեռուստաալիքի եթերում հայտարարել է հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Մենք մասնակցում ենք բոլոր միջազգային ֆինանսական պատժամիջոցներին, և դա իսկապես արդեն ինչ-որ բան է նշանակում մեր ֆինանսական հատվածի համար։ Այս պահին մենք նաև մասնակցում ենք բոլոր միջազգային բանաձևերին, որոնք ստեղծված են Ուկրաինային աջակցելու համար»,- ասել է Զուրաբիշվիլին։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին փետրվարի 25-ին հայտարարել էր, որ հանրապետությունը չի նախատեսում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր