Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

02 ապր 2022 15:15

Տեսանյութ.Գրողը գնան իրենց խաղաղության դարաշրջանով...այն ժամանակ, որ ասում էի գցեք զիբիլի վեդրոն,զգում էինք, թե էդ զիբիլը ինչ ունի...

Արցախյան պատերազմներից մենք ոչ մի դասեր չենք քաղել: Այս մասին այսօր` ապրիլի 2-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը:


«Ժողովուրդը հասկացել է, բայց մենք 30 տարվա մեջ չենք ունեցել իշխանություն, որը մտածեր այս ժողովրդի, որը սիրել է այս ժողովրդին»,-ասաց նա:


Ազատամարտիկի խոսքով` «Եռաբլուր»-ի մեղավորները անարգել մտնում են, պղծում են  «Եռաբլուր»-ը:


«Ունեցանք մի իշխանություն, որը չարիք է մեզ համար, այն ժամանակ, որ ասում էի գցեք զիբիլի վեդրոն, վերջապես մենք զգում էինք, թե էդ զիբիլը ինչ ունի: Ինչ էր մեր ուզածը, մի հատ ազգային իշխանություն, սենց չարիք չունենայինք, կամ էլ էսօր ծնողների առաջը կփակեն, կգան տղաների շիրիմները կպղծեն իրենց ներկայությամբ: ՄԻնչեւ ներքին աղբը չբուժվի, մարմինը ի զորու չի լինելու արտաքինի դեմ պայքարելու»,-ասաց նա:


Պավլիկ Մանուկյանը նշեց, որ խաղաղության  դարաշրջան չի լինելու. «Գրողը գնան իրենց խաղաղության դարաշրջանով, չի  լինելու: Երբ պետք է հասկանանք, որ այս ազգի հետ կապ չունի այս իշխանությունը նախկինները եւս»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր