Տեսանյութ.Իսրայելը հարձակվել է Իրանի վրա.իրանական ՀՕՊ-ը Սպահանի երկնքում անօդաչու թռչող սարքեր է խոցել          Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար       Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին    

04 ապր 2022 10:33

Եթե Հայաստանը ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ, ապա... Ադրբեջանը պայմաններ է դրել

Հարաբերությունների կարգավորման նպատակով Ադրբեջանը Հայաստանին 5 կետից բաղկացած փաստաթուղթ է փոխանցել, որը «ներառում է նաև Հելսինկիի համաձայնագրերի սկզբունքները»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, հաղորդում է Интерфакс-ը:


«Մենք հայկական կողմին ենք տրամադրել խաղաղության պայմանագրի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքները: Դրանք ձևակերպվել են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա և հիմնարար են հանդիսանում բարիդրացիական հարաբերությունների համար: Եթե դուք (Հայաստանը) ցանկանում եք բարիդրացիական հարաբերություններ, ապա ամեն սկսվում է առաջին և ամենակարևոր որոշումից. Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և իրենց միջև սահմանների անխախտելիությունը: Ինչպես նաև զերծ մնան ուժի և տարածքային ամբողջականության դեմ ուժի սպառնալիքի կիրառումից»,-ասել է Հաջիևը:


«Հայաստանը պետք է վերջ դնի այդ տարածքային պահանջներին Ադրբեջանի հանդեպ: Եվ այդ ժամանակ, ելնելով այդ հանգամանքից՝ մենք կարող ենք առաջ շարժվել»,-ասել է նա:


Հաջիևն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիան ևս սկսում է դիվանագիտական մակարդակով կապեր հաստատել Հայաստանի հետ: «Մենք աջակցում ենք այդ գործընթացին, սակայն միևնույն ժամանակ աջակցում ենք այդ գործընթացի երկու ուղղության՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերութունների կարգավորման զուգահեռ և համաժամանակյա ընթացքին»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնականը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր