Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

04 ապր 2022 10:49

Տեսանյութ. Դիակները «շարժվում են».Մոսկվան ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել՝ կապված ուկրաինական Բուչա քաղաքից հրապարակված սկանդալային տեսանյութի հետ

Ռուսաստանը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել ապրիլի 4-ին՝ Կիևի մերձակայքում գտնվող Բուչա քաղաքում «ուկրաինացի արմատականների բացահայտ սադրանքի պատճառով»։ Այս մասին Telegram-ում հայտնել է համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

Ապրիլի 3-ին Ուկրաինայի իշխանությունները, ուկրաինական և արևմտյան ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել ռուս զինվորականների կողմից խաղաղ բնակչության զանգվածային սպանությունների մասին, որոնք իբր տեղի էին ունեցել Կիևի մերձակայքում գտնվող Բուչա քաղաքում։ Հրապարակվել էր տեսանյութ, որտեղ քաղաքի փողոցներում երևում էին արյունոտ դիակներ։

Ռուսաստանում այս կադրերը կեղծ են անվանել՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ դիակները «շարժվում են», ինչից կարելի է ենթադրել, որ դա բեմականացված է: ՌԴ ՊՆ-ն Բուչայում զանգվածային սպանությունների մեղադրանքներրը համարել է սադրանք:

Մոսկվայում նաև նշվել են, որ մարտի 31-ին Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկը հաստատել է, որ քաղաքում ռուս զինվորներ չկան, սակայն չի հիշատակել փողոցներում կապված ձեռքերով գնդակահարված բնակիչների մասին։

Տեսանյութն այստեղ

Տեղի ունեցածի հետ կապված միջազգային արձագանքը եղել է շատ խիստ: Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին կոչ է արել շտապ կարգով հրավիրել ԵՄ գագաթնաժողով՝ Ռուսաստանին մեղադրելով ռազմական հանցագործությունների մեջ։ Կոչ է արել ստեղծել միջազգային տրիբունալ և խստորեն պատժել մեղավորներին: Լեհաստանի վարչապետը նաև կոչ է արել խստացնել հակառուսական պատժամիջոցները և Ուկրաինային զենք մատակարարել։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել միջազգային հանրությանն ապահովել միջազգային կազմակերպությունների մուտքը Բուչա՝ տարածված կադրերը համարելով «սարսափելի և սահմռկեցուցիչ»: Ուկրաինայի նախագահ Զելենսկին Բուչա է հրավիրել Անգելա Մերկելին ու Նիկոլա Սարկոզիին՝ նշելով, որ  ցանկանում է ստեղծել արդարադատության հատուկ մեխանիզմ՝ ուկրաինացի և օտարերկրյա փորձագետների ներգրավմամբ։ Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել անկախ հետաքննություն անցկացնել Բուչայի իրադարձությունների հետ կապված։

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան իր հերթին չի բացառել հակառուսական նոր պատժամիջոցների ընդունումը՝ կապված տեսանյութի հետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր