Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

04 ապր 2022 15:17

Բուչայում ստեղծված իրավիճակը «բեմադրություն» է, հակառուսական նպատակներ են հետապնդում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ուկրաինայի Բուչա քաղաքում ստեղծված իրավիճակը «ֆեյքային գրոհ» է որակել։ Նրա խոսքով, այնտեղ կազմակերպվել է բեմադրություն, որն ավելի ուշ բոլոր ալիքներով և սոցիալական ցանցերով տարածվել է  Ուկրաինայում և Արևմուտքում, գրում է ՏԱՍՍ-ը։


«Օրերս հերթական ֆեյքային գրոհն է իրականացվել Կիևի մարզի Բուչա քաղաքում այն բանից հետո, երբ ռուս զինվորականները հեռացել են այնտեղից՝ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։ Մի քանի օր անց այնտեղ բեմադրվել է բեմադրություն, որը տարածվել է բոլոր ալիքներով և սոցիալական ցանցերով Ուկրաինայի ներկայացուցիչների և նրանց արևմտյան հովանավորների կողմից»,- հայտարարել է Լավրովը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսի հետ բանակցություններում։


ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ռուս զինվորականներն ամբողջությամբ լքել են քաղաքը մարտի 30-ին։


«Մարտի 31-ին ([Բուչայի) քաղաքապետը հանդիսավոր կերպով հայտարարեց, որ ամեն ինչ կարգին է, և երկու օր անց մենք տեսանք, թե ինչպես են փողոցներում կազմակերպվում բեմադրությունը, որն այժմ փորձում են օգտագործել հակառուսական նպատակներով»,-հավելել է Լավրովը:


ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Մոսկվան Բուչայում տիրող իրավիճակը դիտարկում է որպես միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող սադրանք, և պահանջելու է, որ Բրիտանիան, որը նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, այս թեմայով հանդիպում կազմակերպի։


ՌԴ պաշտպանության նախարարությունը կիրակի հայտնել է, որ ՌԴ ԶՈւ-ն ամբողջությամբ լքել է Կիևի շրջանի Բուչա քաղաքը մարտի 30-ին, և «հանցագործությունների ապացույցները» հայտնվել են միայն չորրորդ օրը, երբ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները ժամանել են այդ տարածք: Գերատեսչությունն ընդգծել է նաև, որ մարտի 31-ին քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկն իր տեսաուղերձում հաստատել է, որ Բուչայում ռուս զինվորներ չկան՝ չնշելով փողոցներում կապկպած գնդակահարված տեղի բնակիչների մասին։


Նշենք, որ Associated Press-ի լրագրողները Ուկրաինայի մայրաքաղաքի արվարձաններից մեկում ֆիքսել են առնվազն 21 մարդու դի։ Կապված ձեռքերով, մոտ տարածությունից հրազենային վնասվածքներով և խոշտանգումների նշաններով դիերը ցրված են եղել Բուչայի հատվածում այն բանից հետո, երբ ռուս զինվորականները լքել են տարածքը։


Ուկրաինայի իշխանությունները ռուսական ուժերին մեղադրել են ռազմական հանցագործություններ կատարելու համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր