Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է       Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.    

05 ապր 2022 13:10

Եթե Երևանն ստանա բացասական պատասխան, կմնա մեկ ճանապարհ, վատագույն դեպքում...

«Ջենեսիս Արմենիա» գիտահետազոտական ուղեղային հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը գրում է.

«Ապրիլի 6-ի բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ ու դրանից հետո, կարևոր երկու հարց՝ ժողովրդավարության, հումանիզմի ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր կառույցներին, գլխավորաբար՝ Արցախի կոնֆլիկտի կարգավորման միակ մանդատակիր ԵԱՀԿ ՄԽ-ին ու ԵՄ-ին՝

— արդյո՞ք Հելսինկյան եզրափակիչ ակտում (նաև՝ միջազգային իրավունքի հիմքով ձևավորված միջկառավարական կազմակերպությունների կանոնադրություններում) ամրագրված՝ ազգերի ինքնորոշման իրավունքը շարունակում է գերակա արժեք ու իրավունք մնալ այս կառույցի համար,
— արդյո՞ք 2017 թ. նոյեմբերի 24-ին, Բրյուսելում, Արևելյան գործընկերության երկրների գագաթնաժողովում ընդունված բանաձևը, որում քաղաքական Հին աշխարհամասն առաջին անգամ դե յուրե հաստատեց, որ Արցախի հակամարտության կարգավորումը չի կարող իրականացվել առանց ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման, հակասում է ԵՄ քաղաքական, արժեքաբանական ու ինստիտուցիոնալ տրամաբանությանը:

Եթե Երևանն ստանա բացասական պատասխան, կմնա մեկ ճանապարհ՝
— ճանաչել Արցախի անկախությունը, իրականացնել 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշումը, որպեսզի Արցախում չստանանք Նախիջևան-2,
— վատագույն դեպքում՝ Արցախում անցկացնել հանրաքվե ՄԱԿ-ի հովանավորությամբ,
— հրաժարվել մաս կազմել՝ Հայաստանը ռազմավարական ու տնտեսական էքսպանսիայի ենթարկելու թուրքիայի ակնհայտ հավակնությանը:

Եվ միայն դրանից հետո բանակցություն սկսել ոչ թե բաքվի ու անկարայի, այլ միջազգային հանրության ու ռեգիոնալ բոլոր կենտրոնների՝ Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, Ծոցի արաբական մի շարք երկրների ու Վրաստանի հետ՝ ճանապարհների ապաշրջափակման հարցի վերաբերյալ:

Հ.Գ.— Եթե ունենայինք պետականության ավանդույթներ,ազգային-պետական շահն իր անձից ու աթոռից վեր դասող ոչ ծախու իշխանություն, վերջին թեզը կարող էինք իրականացնել՝ քաղաքական role play-ի համատեքստում, ինչպես տասնամյակներ շարունակ արել են տարածաշրջանի բազմաթիվ երկրներ: Այնպես չէ՛, որ չունենք դիվանագիտական միտք, ռազմավարական խորության մոտեցումներ. ամենևին: Այդ տարբերակը կարող ենք իրականացնել՝ ապիկար տգետների գործող խունտային վայրկյան առաջ պատմության աղբամանը շպրտելուց հետո»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր