Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

07 ապր 2022 12:35

Պետք է ամեն անգամ գնաս ու «ամեն ձև քեզ կզած պահե՞ս».Անհանգստության առիթ եմ տեսնում, ու՞ր ես գնում դեմարկացիա-դելիմիտացիա անում

Հայտարարությունը մի քանի մասշտաբային թերություն ունի։ Այնտեղ Արցախ բառը հիշատակված չէ։ Ինչպես է ստացվում, որ նույն ՀՀ այս իշխանությունները խոսում են Արցախում հումանիտար աղետի մասին և դրանից հետո ոչ մի բառ անգամ չի հիշատակվում չորս ժամ տևած քննարկումներից ծնված հայտարարության մեջ։ Ինչպես չի խոսվում այն մասին, որ Ադրբեջանի քաղաքականությունն էթնիկ զտման քաղաքականություն է Արցախում։ Այսինքն՝ ՀՀ-ն դա չի պաշտպանել, եթե դա լիներ սկզբունքային, դրույթ, պահանջ, չէր կարող դա չլինել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև-Շառլ Միշել բանակցություններին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ հանդիպման արդյունքներով ձեռք է բերել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:
Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքին, որ խոսվում է դեմարկացիա-դելիմիտացիայի մասին, մինչդեռ, եթե մենք ունենք Արցախի հարցով այս իրավիճակը, ինչով է պայմանավորված, որ խոսում ենք դեմարկացիա-դելիմիտացիայի մասին։

«Այսինքն՝ գնում ես դեմարկացիա-դելիմիտացիա անես մի երկրի հետ, որն էթնիկ զտման քաղաքականություն է իրականացնում Արցախում, որն ընդհուպ մինչև գազ է անջատում, որ մարդկանց հոգեբանորեն ահաբեկի, որը մինչ օրս զինված գործողություններ է իրականացնում Արցախում։ Չեմ հասկանում՝ այս իշխանություններն ինչ է չե՞ն նկատում, որ մի քանի օր առաջ մենք հերթական անգամ զոհեր ենք ունեցել։

Այդ պայմաններում ու՞ր ես գնում դեմարկացիա-դելիմիտացիա անում»,- նշեց Վարդևանյանը։

Նա ընդգծեց, որ այս խայտառակ իրավիճակի այլընտարնքը պատերազմը չէ, չի կարելի ՀՀ ներսում անհասկանալի վախեցնելու քաղաքականություն վարել, պատերազմի առկայության հնարավորության կամ այդ հանգամանքները չի նշանակում, որ պետք է դրա համար ամեն անգամ գնաս ու «ամեն ձև քեզ կզած պահես»։

Մյուս հանգամանքը, որն առանձնացրեց Վարդևանյանն, այն էր, որ հայտարարությունում ԵԱՀԿ Մինսկի համանախագահության մասին ոչինչ նշված չի եղել։ Վարդևանյանը նշեց, որ մեծ անհանգստության առիթ, առարկա է տեսնում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր