ՔՊ-ում մտմտում են Փաշինյանին փոխարինելու շուրջ, որպեսզի նախ հնարավոր լինի հանրության աչքում պահպանել սեփական դեմքը          Հայաստանը Ադրբեջանին է հանձնել 6 զինծառայողի մարմին. ՀՀ ՊՆ-ն լռում է       «Կոչերից բացի՝ ԵՄ-ն ոչինչ չի անի Ադրբեջանի դեմ».Բորելն անկեղծացել է, որ Ադրբեջանը կարևոր է ԵՄ-ի համար    

07 ապր 2022 15:33

24–ամյա երտասարդը դանակի 17 հարվածով սպանել է տղամարդուն, այնուհետև անմարդկային վերաբերմունք դրսևորել դիակի նկատմամբ

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում երկու օր առաջ սպանված գտնված Կամո Ալեքսանյանը, ով զբաղված էր շրջիկ դրամափոխությամբ, երեք երեխայի հայր էր. երեխաներից մեկն անչափահաս է։


Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ Ոստիկանության Մարտունու բաժանմունքի պետ   Ստյոպա  Հակոբյանը, դեպքը տեղի  է ունեցել 2022 թվականի ապրիլի 4-ի երեկոյան ժամը 20-ի սահմաններում։ Ոստիկանության աշխատակիցների օպերատիվ աշխատանքի արդյունքում հանցագործությունը շատ արագ բացահայտվել է ապրիլի 5-ի ընթացքում։ «Թարմ հետքով ոստիկանություն բերման ենթարկվեց Մարտունի համայնքի Գեղհովիտ գյուղի բնակիչ, 1998 թվականին ծնված Հակոբ Ասատրյանը։ Փաստերի պնդման տակ նա տվեց ինքնախոստովանական ցուցմունք եւ պատմեց, որ Կամո Ալեքսանյանի հետ ապրիլի 4-ին Մարտունու մարզադաշտի շրջակայքում իրեն պատկանող ավտոմեքենայի մեջ վիճաբանել է պարտքերի շուրջ, ապա իր մոտ եղած  դանակի բազմաթիվ հարվածներով մահվան է հասցրել նրան, հագից հանել զգեստները, հափշտակել 1 միլիոն 200 հազար դրամ գումար, որով տարել ու փակել է իր պարտքերը,  եւ մերկ դիակը գցել  Մարտունու հանգստյան տանը մոտիկ մացառուտի մեջ, իսկ շորերը թաղել է Գեղհովիտ գյուղից դեպի Վայոց Ձոր տանող ճանապարհի եզրում։ Գեղհովիտի տարածքում է թաքցրել նաեւ հանցագործության գործիք հանդիսացող դանակը։
Բոլոր իրեղեն ապացույցները մեր կողմից ձեռք են բերվել, տարվել է դատաբժշկական փորձաքննություն, հանցագործը կալանավորված է, ընթանում է նախաքննություն։ Փորձաքննության արդյունքներով՝ հանցագործը զոհի որովայնին եւ մարմնի տարբեր մասերին  հասցրել է դանակի 17 հարված, այնուհետ դաժանությունը շարունակել է՝ անմարդկային վերաբերմունք դրսեւորելով նաեւ դիակի հանդեպ։ Զարմանալին այն է, որ հանցագործը նախկինում չի դատվել, հանցավոր որեւէ արարքով աչքի չի ընկել։ Ինչ վերաբերում է սպանվածին, ապա պետք է ասել, որ նա Մարտունիում օրինակելի ու հարգված, մարդամոտ անձնավորություն էր, երեք երեխայի հայր, որոնցից մեկն անչափահաս է։ Մարտունին ցնցված է այս դաժան դեպքից»,-ներկայացրեց Ստյոպա Հակոբյանը։


Ոստիկանության Մարտունու բաժանմունքի պետը նաեւ շեշտեց, որ նման բնույթի հանցագործությունները հաճախակի են տեղի ունենում, քանի որ առանց լիցենզիայի, թաքնված շրջիկ դրամափոխությամբ զբաղվող անձանց նկատմամբ կատարվող ոտնձգությունները դժվար է լինում կանխել աչքից հեռու տարածքներում գործունեություն ծավալելու պատճառով։ Ցավոք, նման դեպքերը հաճախ, բացի հափշտակությունը, ավարտվում են սպանությամբ։ «Մենք ամեն կերպ փորձում ենք բացառել մեր տարածքում դրամափոխների ապօրինի ու թաքնված  գործունեությունը, կիրառում ենք վարչական տույժեր, քրեական գործեր ենք հարուցում, որպեսզի արմատախիլ անենք նման երեւույթները։ Սա շատ կարեւոր է նաեւ այն տեսանկյունից, որ թաքնված շրջիկ  դրամափոխությամբ զբաղված անձինք արդեն չեն հայտնվի հանցագործների ուշադրության կենտրոնում կամ  թիրախում։ Փառք ու պատիվ մեր աշխատակիցներին, որ կարողացան ժամերի ընթացքում բացահայտել հանցագործությունը, գտնել դիակը, հանցագործին եւ իրեղեն ապացույցները»,-նշեց Ստյոպա  Հակոբյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր