Երևանի Իսակովի պողոտայում «BMW»-ն բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին          Հունվարի 12-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Նիկոլ Փաշինյանը փորձում է եկեղեցուն տնտեսական որոշակի հարված տալ, որ կարողանա կառավարել, բայց չի կարողանում հասնել իր նպատակին    

08 ապր 2022 15:03

Շուտով.Քադիրովը Ազովի գրոհայիններին «հոլիվուդյան», բայց ոչ երջանիկ ավարտ է կանխատեսել

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հոլիվուդյան, բայց ոչ երջանիկ ավարտ է կանխատեսել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում հաստատված ազգայնականների համար։ Այս մասին նա գրել է «Թելեգրամ» ալիքում։

Քադիրովի խոսքով՝ գրոհայինները գործարանն օգտագործում են որպես իրենց շտաբ։ Այնտեղ ինժեներական աշխատանքներ են կատարել ու ձեռնարկությունը բունկերով իսկական ամրոցի են վերածել։

Ամեն դեպքում, Մարիուպոլում բանդաների համար վերջը նախատեսված է Հոլիվուդի բոլոր ժանրերի համապատասխան։ Չարի համար երջանիկ ավարտ չի սպասվում։ Եվ սա իրականություն է, ինչը սպասում է Բանդերայի ժառանգներին, և ոչ թե կինո։ Շուտով»,- խոստացել է Չեչնիայի ղեկավարը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր