ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի չճանաչման փաստը հիմնավոր չէ․ Արմեն Գրիգորյանը՝ ՀԱՊԿ նիստում          Անգլոսաքսերը ցանկանում են նոր հակամարտություններ հրահրել ՀԱՊԿ տարածքում. Պատրուշեւ       Տեսանյութ.Զանգեցի Տեղ գյուղ, ասացին՝ ընդհակառակը, դիրքերն էն ձև են փորում, որ մի 100 մետր առաջ են գալիս    

09 ապր 2022 11:21

Խաչատուր Սուքիասյանը վիրավորված է Փաշինյանից, որ նա 33-ամյա Ավինյանին նախընտրել է իրենից«Հրապարակ»

Նախկին փոխվարչապետ, Երևանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանն արդեն սկսել է ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը։ Վերջին օրերին նա ակտիվ հանդիպումներ է ունենում տարբեր անձանց և կուսակտիվի հետ։ Այս մասին գրում է «Հրապարակը»։

Թերթի տեղեկություններով` նախորդ օրն Ավինյանն Էրեբունիում էր, մի քանի օր առաջ Արաբկիրում մեդալ էր շնորհում Տիգրան Մանսուրյանին և այլն։
«ՔՊ-ական աղբյուրների փոխանցմամբ` Երևանի ընտրությունները կարող են այս տարի կայանալ, գուցե անգամ մինչև աշուն, քանի դեռ կուսակցությունը որոշակի ռեյտինգ ունի։ Բայց ՔՊ-ում այնքան էլ միանշանակ չի ընդունվում Ավինյանի թեկնածությունը՝ շատերը կարծում են, որ նա չի անցնի»,–գրում է թերթը:

Ավինյանին դեմ է, մասնավորապես, Խաչատուր Սուքիասյանը, որը վիրավորված է Փաշինյանից, որ նա 33-ամյա Ավինյանին նախընտրել է իրենից։ Նա չի մոռացել, որ Ավինյանը բացահայտ քննադատեց ՔՊ-ին իրեն ԱԺ ցուցակ մտցնելու համար (բիզնեսը քաղաքականություն բերելու համար), և ինքն էլ դուրս գալով կառավարությունից՝ հրաժարվեց մասնակցել ընտրություններին։
Երևանի քաղաքապետի պաշտոնին հավակնում է նաև գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, որը փորձում է բարձրացնել իր ռեյտինգը և ապացուցել, որ ինքն ավելի շատ ձայն կստանա, քան Ավինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր