Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել    

09 ապր 2022 18:02

ՌԴ դեսպանն ասել է, որ Ուկրաինային զենքի մատակարարումը կարող է ՌԴ-ԱՄՆ ուղիղ առճակատման հանգեցնել. Newsweek

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը Newsweek-ին ներկայացրել է պատճառները, թե ինչու է Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն սկսել Ուկրաինայում եւ մանրամասն նկարագրել այն պահանջները, որոնց իրականացումը կարող է վերջ դնել Եվրոպայի երկու խոշորագույն երկրների մասնակցությամբ հակամարտությանը։

«Ուկրաինայում հատուկ գործողության պատճառն այն է, որ Կիեւի ռեժիմը չի ցանկանում դադարեցնել ռուսաստանցիների ցեղասպանությունը եւ իրականացնել միջազգային պարտավորություններով ստանձնած պարտավորությունները»,- ասել է նա։

Անտոնովը նշել է, որ փետրվարի 24-ի իրադարձությունները սկսվել են 8 տարի առաջ, երբ ապստամբությունը, որը հայտնի է որպես «Եվրամայդան», տապալեց Մոսկվայի հետ սերտ կապեր ունեցող Ուկրաինայի կառավարությունը եւ իշխանության բերեց արեւմտամետ վարչակազմը, որը ձգտում էր ավելի սերտ կապեր ունենալ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ։

Նա նաեւ մեկնաբանել է Ուկրաինային սպառազինություն մատակարարելու հարցը։

«Արեւմտյան պետություններն ուղղակիորեն ներգրավված են այս իրադարձություններին, քանի որ նրանք շարունակում են զենք եւ զինամթերք ուղարկել Ուկրաինա՝ դրանով հրահրելով հետագա արյունահեղություն»,- ասել է Անտոնովը։

«Զգուշացնում ենք, որ նման գործողությունները վտանգավոր են եւ սադրիչ, քանի որ ուղղված են մեր պետության դեմ։ Նրանք կարող են ԱՄՆ-ին եւ Ռուսաստանի Դաշնությանը ռազմական առճակատման ճանապարհի վրա դնել։ Արեւմուտքից զենքի եւ ռազմատեխնիկայի ցանկացած մատակարարում օրինական ռազմական թիրախ է մեր Զինված ուժերի համար»,- հավելել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր